Տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացել

Կոնվերս Բանկի գործունեությունը հերթական անգամ բարձր գնահատական է ստացել միջազգային գործընկեր կառույցի կողմից: 2022թ-ի գործունեության արդյունքով Բանկն արժանացել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Visa Direct մրցանակին: Այն Բանկին է շնորհվել Visa վճարային քարտերով «Քարտից քարտ» փոխանցումների քանակական աճի, արագության, անընդհատության ու որակի համար: 

Visa Direct-ը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս իրական ժամանակում իրականացնել ապահով փոխանցումներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկիր: Փոխանցման գործընթացը պարզ է. դրա համար բավարար է մուտք գործել Converse Mobile հավելվածի «Փոխանցումներ» բաժին, ընտրել «Փոխանցում քարտին» և հետևել քայլերին: Փոխանցում հնարավոր է նաև Բանկի Առցանց վճարումների հարթակով և մասնաճյուղային ցանցում: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում է րոպեների ընթացքում:

Նշված փոխանցումներն ապահովված են ինչպես Visa համակարգի, այնպես էլ Կոնվերս Բանկի անվտանգության համակարգերով: 

Կոնվերս Բանկը «Visa International» միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է 2002թ-ից: Համագործակցության շրջանակում տարբեր տարիներին իրականացվել են հաճախորդների խրախուսման տասնյակ ծրագրեր, որոնց շրջանակում Բանկի Visa քարտապանները ստացել են տարբեր արժեքավոր նվերներ: Վերջին՝ 2022թ-ի նոյեմբերին մեկնարկած ակցիայի եզրափակիչ միջոցառումը կկայանա առաջիկայում:

Մանրամասները՝ conversebank.am, 010511-2111

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Չինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի Ավելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներ Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան Մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Որևէ կեղտոտ արշավ չի կարող ստվերել Ռուբեն Վարդանյանի աշխատանքն Արցախում Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին. Աբրահամյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ) Ալիևը նշել է՝ Հայաստանի համար հանգիստ ապրելու պայմանը Փաշինյանական նոր «վախերն» ու ՏՏ ոլորտի մեծ դժգոհությունը․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային Եկեղեցի ունենալու կապանցիների երազանքն իրականություն դարձավ հատկապես ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջանադրության շնորհիվ Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է
website by Sargssyan