Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում

Վերջին երկու տարում Ամերիաբանկը վերականգնվող էներգիայի ոլորտում կատարել է բիզնեսի ավելի քան 14 մլրդ դրամի վարկավորում: Նշված ժամանակահատվածում վարկավորվել է կանաչ վարկերի չափանիշներին համապատասխանող ու վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող 123 էլեկտրակայան։ Այս նախագծերի շնորհիվ տարեկան արտադրվում է շուրջ 300 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը նպաստում է մոտ 120.000 տոննա ածխաթթու գազի արտանետումների ծավալների կրճատմանը:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Բանկի կողմից կատարված ներդրումները ամփոփվել են «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում, որտեղ արևային էներգիայի կարևորության ու երկրի համար դրա ռազմավարական նշանակության մասին պատմում է Բանկի կորպորատիվ հաճախորդ, «Shtigen Group» հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը: 

Հիշեցնենք, որ Ամերիաբանկը 2022թ.-ին միջազգային առաջատար երեք ամսագրերի` The Banker-ի, Euromoney-ի և Global Finance-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ էլ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Արշավը նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:  

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում
website by Sargssyan