«Ամոթալի է». Մանե Թանդիլյանը արձագանքել է Արսենյանի հայտարարությանը

«Ադրբեջանը Արցախում և Հայաստանում չպետք է օրակարգ որոշի»,-այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է ասել օրերս տրված հարցազրույցում՝ հույս հայտնելով, թե այն ուժերը, որոնք հակված են ընտրվելու Ադրբեջանի կողմից թելադրվող օրակարգերին` ուշքի կգան։

Խոսելով Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին լուրերի և Արցախի իշխանությունների հետ հակասությունների մասին՝ Մանե Թանդիլյանն ասել է. «Արցախի նախագահն իր դերակատարումն ունի, պետնախարարն՝ իր, ես կարծում եմ, որ պետք է աշխատեն համերաշխ և բնականոն, հատկապես փորձեն ներքին քաղաքական ցնցումներից հանել Արցախի Հանրապետությունը: Այս իրավիճակում ցնցումների տանել քաղաքական անհաշտության կամ համաձայնության հետևանքով, անթույլատրելի է: Ընդհակառակը, պետք է համատեղել բոլորի կարողությունները»։

Թանդիլյանը նաև անդրադարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը։ Արսենյանը հայտարարել էր, թե առաջնահերթությունները սխալ են դնում՝ անընդհատ խոսելով Արցախի 120 հազար բնակչության մասին, մինչդեռ Հայաստանում էլ 3 միլիոն բնակիչ է ապրում։

Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ իշխանական պատգամավորի հայտարարությունը հանցավոր միտք է, վաղը որ Սյունիքի վրա հարձակվեն, Արսենյանն ասելու է` 200 հազարը կարևոր չէ, 2,8 միլիոնն է կարևոր, հետո Վայոց ձորի դեպքում ի՞նչ է ասելու,- հարց է տալիս Մանե Թանդիլյանը։ «Նման միտք հնչեցնելը նշանակում է, որ այդ մարդիկ ադեկվատ չեն վերաբերվում Հայաստանում ստեղծված իրավիճակին, ամոթալի է»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Անի Սողոյան

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր
website by Sargssyan