Աֆրիկան որոշել է հետ չմնալ արևային էներգիայի հարցում

Արևային էներգիայի արդյունավետությունը սկսել են գնահատել նաև Աֆրիկայում։ Եթովպիան կարող է բավարարել իր բոլոր կարիքների 95 տոկոսը արևային էներգիայի շնորհիվ։

Եթովպիայի «10 Greeen Gygawatt» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Միքայել Ալեմուն Աֆրիկյան տարածաշրջանային և գլոբալ համաժողովի ընթացքում հայտարարել է, թե կարող է իր երկիրն ամբողջությամբ ապահովել արևային էլեկտրակայաններով, ընդ որում նվազագույն ծախսերով։

Ալեմուի խոսքով՝ Եթովպիայում 24 ինդուստրիալ պարկ կա, որոնցից յուրաքանչյուրը 6 և 11 հազար քառակուսի մետր մակերեսով անգարներից են բաղկացած։ Ընկերության տնօրենը առաջարկում է հնարավորություն տալ արևային վահանակներ տեղադրել բոլոր այդ անգարների տանիքներին և այդկերպ ապահովել Եթովպիայի բոլոր կարիքները։ «Ավտոնոմ արևային գեներացիան կարող է ապահովել էներգոսպառումը գյուղտնտեսությունում, ոռոգման ոլորտում, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության և հանքանյութերի արդյունահանման ոլորտներում»,- ասել է նա և հավելել, թե դիզելային գեներացիան 5 անգամ թանկ է արևայինից, և, այդուհանդերձ, Եթովպիան ամեն տարի ներկրում է մեկ միլիարդ դոլարի դիզելային վառելիք՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար։

«Մենք պետք է դադարեցնենք այս խելահեղությունը»,- նշել է Միքայել Ալեմուն և խոստացել լրջագույն միջոցներ ներդնել Եթովպիան արևային էներգիայով ապահովելու համար։

Հայաստանը ևս ունի մեծ հնարավորություններ սեփական էներգո կարիքները արևային էներգիայի հաշվին բարելավելու համար, եթե մինչև 2025 թվականը առաջարկվում է Հայաստանում էլեկտրաէներգիայի 15% ստանալ արևային էներգիայից, ապա դա չափազանց փոքր թիվ է, միևնույն ժամանակ Հայաստանում կա արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», ուստի և հարկավոր է ոչ միայն մասնավոր ընկերությունների ակտիվացումը արևային էներգիայի արտադրության ոլորտում, այլ նաև պետական լրջագույն աջակցություն և քաղաքական կամք։ 

Արմինե Ներսիսյան 

ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի
website by Sargssyan