Ավստրալիան լայն թափով զարգացնում է արևային էներգետիկան

2023 թվականին Ավստրալիայում էլեկտրաէներգիայի ամենախոշոր աղբյուրը կդառնան արևային վահանակները։

Ավստրալիական «Սանվիզ» ընկերության զեկույցի համաձայն 2023 թվականին երկրում փակվելու է խոշորագույն «Լիդըլ» աշխային էլեկտրակայանը, որը գտնվում է նոր Հարավային Ուելս նահանգի Հանթեր հարթավայրում։ Դրանից հետո արևային էներգիայի հաշվին էլեկտրականության գեներացիան էներգիայի հիմնական աղբյուրն է դառնալու երկրում, ընդ որում ավստրալիական իշխանությունները բնակիչներին հորդորել են խուճապի չմատնվել, քանի որ պետությունն ի սկզբանե նախատեսել է նման զարգացում և զարկ է տվել արևային էլեկտրաէներգիայի վահանակների և մարտկոցների տեղադրմանը։

Ներկայումս Ավստրալիայում հաստատված գեներացնող հզորությունը արևային վահանակների գերազանցում է 20 հազար մեգավատը։ Ընդամենը երկրում տեղադրված է 3,4 միլիոն արևային վահանակ և ամեն տարի դրանց թիվն ավելանում է միջինը 300 հազարով։

Ի տարբերություն Եվրոպայի և այլ մայրցամաքների, որտեղ ստիպված էին էներգիայի նոր աղբյուրներ փնտրել ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանից արդյունահանվող վառելիքից հրաժարվելու հանգամանքի հետ, Ավստրալիան շատ ավելի վաղ է հասկացել, թե որն է իր շահը, ուստի և, տիրապետելով ահռելի տարածքների, ինչպես նաև անապատային հատվածների, որտեղ կարելի է արևային էներգիա գեներացնել, այդ երկիրը շատ վաղուց թե՛ սեփական արտադրությունն է հիմնել էլեկտրական վահանակների և մարտկոցների, և թե,՛ մոտ գտնվելով Չինաստանին, կարողացել է հսկայական քանակությամբ նոր սարքավորումներ տեղադրել։

Այսօր էլ ավստրալիական իշխանությունները հայտարարել են, որ մի քանի անգամ ավելացնելու են արևային վահանակների և մարտկոցների արտադրությունը և տեղադրումը, ինչը թույլ կտա ընդհանրապես էներգետիկ կախվածության մեջ չլինել աշխարհի որևէ երկրից, այդ թվում նաև մերձավոր գործընկերներ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, ինչը վկայում է ավստրալիական իշխանությունների բավական հեռատես և խելացի քաղաքականության մասին։ Հայաստանն, ի տարբերություն Ավստրալիայի, չունի հսկայական տարածքներ արևային վահանակներ տեղադրելու համար, սակայն նույնիսկ առկա ռեսուրսները բավարար են Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար։

Իհարկե մեր երկրում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», սակայն Հայաստանի իշխանությունները բավարար քաղաքական կամքի՝ ինչպես նաև մասնավոր և պետական ներդրումների հաշվին, կարող են հասնել լուրջ էներգետիկ անվտանգության։

Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
website by Sargssyan