ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։

Հայփոստի փոստային բաժանմունքներում ընթացիկ հաշիվը, քարտը կամ ավանդը համալրելու համար հաճախորդը պետք է նշի միայն քարտային, բանկային հաշվեհամար կամ ավանդային պայմանագրի կոդ, իսկ վարկ վճարելու համար՝ վարկի կոդ: Բոլոր բանկային գործառնությունները կատարվում են ակնթարթորեն՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի: Փոխանցման գումարը կազմում է 1000 ՀՀ դրամից մինչև 400 հազ․ ՀՀ դրամ:

«Բանկի համար առաջնահերթ է ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների հասանելիությունը և օգտագործման պարզությունը: Այդ նպատակով մենք մշտապես բարելավում ենք մեր հեռահար ծառայությունների և մասնաճյուղերում ֆիզիկապես սպասարկվելու հնարավորությունները: Փոստային կապի ազգային օպերատորի հետ մեր համագործակցությունը բնակչությանը հնարավորություն կտա ընտրել բանկի հետ համագործակցելու ամենահարմար ձևաչափերը: Ծառայությունը հատկապես օգտակար կլինի նոսր բնակեցված տարածքների հաճախորդների համար, որտեղ չկան բանկի մասնաճյուղեր կամ ցանցին միանալու հնարավորություն՝ օնլայն բանկից օգտվելու համար» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

Նոր ծառայության մասին ավելին կարող եք իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի կոնտակտային կենտրոնում՝ 8787 հեռախոսահամարով, ինչպես նաև Հայփոստի պաշտոնական կայքում կամ զանգահարելով 010514514 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
website by Sargssyan