Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր աշխատակիցների համար լավագույն առողջապահական փաթեթ առաջարկող ընկերություններից է Հայաստանում. Արմեն Ստեփանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով հանդիպումների և հրապարակումների շարքը շարունակում ենք:

Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը:

Արմեն Ստեփանյանը շուրջ 22 տարվա փորձ ունի բնապահպանական, սոցիալական և առողջության ու անվտանգության կառավարման, կայուն զարգացման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներում:

Մինչև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար թիմին միանալը (2022 թ.)՝ եղել է «Պետրոպավլովսկ» ԲԲԸ (Ռուսաստանի Դաշնություն) շրջակա միջավայրի կառավարման գծով տնօրենը։

2007-2021 թթ. աշխատել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունում՝ կայուն զարգացման գծով ավագ փոխնախագահ:

Հանքարդյունաբերության ոլորտ տեղափոխվելուց առաջ աշխատել է Հայաստանի միջուկային անվտանգության պետական կարգավորման կոմիտեում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։

Արմեն Ստեփանյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, ունի Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, ճարտարագիտության մագիստրոսի կոչում՝ շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտում, և բակալավրի կոչում՝ քիմիական ճարտարագիտության ոլորտում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից:

Մասնակցել է միջազգային տարբեր դասընթացների՝ բնապահպանական, սոցիալական կառավարման, առողջության և անվտանգության, մարդու իրավունքների և կառավարչական ոլորտներում:

Գիտական ինը հոդվածի և Հայաստանի Հանրապետության երեք պատենտի հեղինակ է։

- Պարոն Ստեփանյան, Դուք համակարգում եք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման ճյուղը, և բնապահպանական, աշխատանքային անվտանգության ու կառավարչական խնդիրներին անդրադառնալու առիթ կունենանք ապագայում։ Այսօր մեր զրույցի թեման «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն է, որն արդեն իսկ հեղինակավոր կառույց է ոչ միայն Զանգեզուրի կոմբինատի տիրույթում, այլև ամբողջ Սյունիքի մարզի սոցիալական ոլորտում:

- Բնակչության առողջության պահպանումը, սոցիալական աջակցությունը հիմնադրամի գործունեության այն ոլորտներից են, որ առավելապես հետաքրքրում են մարդկանց:

Այդ մասին կուզենայինք իմանալ, նաև այն մասին, թե ովքե՞ր կարող են լինել տվյալ ծրագրերի շահառուներ:

- Այո, առողջապահությունը մեզ համար ամենաառաջնահերթ դիտարկվող ոլորտն է։ Կարծում եմ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր աշխատակիցների համար լավագույն առողջապահական փաթեթ առաջարկող ընկերություններից է Հայաստանում, եթե ոչ՝ լավագույնը։ Ընդ որում՝ փաթեթները ներառում են ընտանիքի բոլոր անդամներին։ Հիմնադրամը ֆինանսավորում է բոլոր այն ծախսերը, որոնք ներառված չեն առողջապահական փաթեթում։ Այսինքն մտածված է այնպես, որ յուրաքանչյուր պարագայում աշխատակիցն ու նրա ընտանիքի անդամները կարողանան ստանալ բարձրակարգ առողջապահական ծառայություն։ Ընկերության աշխատակիցները տարին մեկ անգամ անցնում են բժշկական համապարփակ հետազոտություն։ Դա էապես բարձրացնում է հիվանդությունների կանխարգելման ցուցանիշը։ Եվ արվում է մի քանի նպատակով՝ ընկերությունն ուզում է, որ մեզ մոտ աշխատելու ձգտեն երկրի և մարզի լավագույն կադրերը, լավագույն մասնագետները. աշխարհում ընդունված է կադրերին նաև այս կերպ խրախուսել։ Բացի այդ, լավագույն բուժումը կանխարգելումն է։ Որակյալ առողջապահական ծառայությունը լավ առողջության գրավականն է։ Լավ առողջության համար անհրաժեշտ են ներդրումներ։ Հակառակ տարածված միֆերի, կյանքի տևողությունը կախված է առաջին հերթին որակյալ առողջապահությունից։ Կուսական բնության մեջ ապրող մեր նախնիների կյանքի միջին տևողությունն ընդամենը 100 տարի առաջ մոտ 50 տարի էր։ Այսօր 70 տարի է, և դա հնարավոր է դարձել որակյալ առողջապահության շնորհիվ։

Մենք լուրջ ներդրումներ ենք անում նաև մարզի առողջապահական ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչը մարզի բնակիչներին հնարավորություն է տալիս՝ խնդիրների դեպքում բուժում ստանալ այստեղ և չմեկնել մայրաքաղաք։

Առանձին ծրագրեր կան հաշմանդամություն ունեցող անձանց ու սոցիալապես անապահով խավերի համար։

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»
website by Sargssyan