Ի՞նչ դիրքեր ունեն արտադրողները «լավագույն հարյուրյակում»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը բավական ուշագրավ ուսումնասիրությունների և եզրահանգումների առիթ է տալիս: Այս անգամ փորձել ենք հասկանալ, թե այդ ցանկի «լավագույն հարյուրյակում» քանի՞սն են արտադրողներ: Նշենք, որ հանքարդյունաբերությունը այս դեպքում նկատի չենք ունեցել՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի մասնավորի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մրցակցությունից դուրս է և փաստացի միշտ առաջին հորիզոնականում է: 2022 թվականի արդյունքներով՝ նույնպես: Արտադրողները (կրկնում ենք՝ հանքարդյունաբերողներին չհաշված) ընդամենը 14-ն են:

Այս «դաշտում» առաջատար կարելի է համարել «Գրանդ» հոլդինգը (գումարած «Մասիս տոբակոն» և «Գրանդ քենդին»): Ոչ ալկոհոլային խմիչքների առաջատարն ու հարյուրյակում իր ոլորտում միակը «Կոկա Կոլա» ընկերությունն է: Ալկոհոլային խմիչքի «դաշտում» Երևանի կոնյակի գործարանն է, «Պեռնո Ռիկարը» և «Երևանի գարեջուր» ընկերությունը: Մսամթերք արտադրողներից վճարած հարկերի գծով առաջատարը «Աթենք» ընկերությունն է, որը հարյուրյակում միակն է իր ոլորտում: Հարյուրի մեջ իր «դաշտում» միակն է նաև «Արարատցեմենտ» ընկերությունը: Ընդհանրական առումով «ալրաղացների» մեջ լավագույն հարյուրյակում են «Բաղրամյան» և «Մոդուս գրանում» ընկերությունները:

Գյուղատնտեսական արտադրության ոլորտում հարյուրյակի մեջ է «Սպայկա» ընկերությունը, որը նաև զբաղվում է արտահանմամբ ու բեռնափոխադրմամբ: Ծխախոտի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններից «100»-ի մեջ նաև «Սիգարոնն» է: Սա բավական խոսուն ցուցանիշ է մեր տնտեսության կառուցվածքի առումով, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 1000 խոշոր հարկատուների առաջատար «հարյուրյակում» հանքարդյունաբերության մի քանի այլ ներկայացուցիչներ են, ինչպես նաև հանրային ծառայություններ մատուցող, սպասարկման ոլորտի կազմակերպություններ, բանկեր, ներկրողներ ու նաև ՏՏ ոլորտի կազմակերպություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներ Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան Մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Որևէ կեղտոտ արշավ չի կարող ստվերել Ռուբեն Վարդանյանի աշխատանքն Արցախում Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին. Աբրահամյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ) Ալիևը նշել է՝ Հայաստանի համար հանգիստ ապրելու պայմանը Փաշինյանական նոր «վախերն» ու ՏՏ ոլորտի մեծ դժգոհությունը․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային Եկեղեցի ունենալու կապանցիների երազանքն իրականություն դարձավ հատկապես ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջանադրության շնորհիվ Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում. Ռուբեն Վարդանյան
website by Sargssyan