Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը Անն Լույոյի հետ քննարկել են քաղաքական ուժի տեսլականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը այսօր Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։

Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-ֆրանսիական երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ՝ երկրում բարեփոխումների իրականացման գործում։ Մանե Թանդիլյանը նաև նշել է, որ բարձր գնահատականի է արժանի Ֆրանսիայի՝  աշխարհում կանանց առաջնորդության առաջխաղացման  ռազմավարությունը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը, ես անձամբ, շնորհակալ եմ Ֆրանսիային այդ ջանքերի համար»,- ասել է Մանե Թանդիլյանը։

Անն Լույոյի հետ քննարկվել է նաև քաղաքական ուժի տեսլականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ՝ այս համատեքստում կարևորելով նաև Արցախի շուրջ տեղի ունեցողն ու դրան Ֆրանսիայի հնարավոր աջակցությունը։

Ավելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներ Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան Մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Որևէ կեղտոտ արշավ չի կարող ստվերել Ռուբեն Վարդանյանի աշխատանքն Արցախում Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին. Աբրահամյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ) Ալիևը նշել է՝ Հայաստանի համար հանգիստ ապրելու պայմանը Փաշինյանական նոր «վախերն» ու ՏՏ ոլորտի մեծ դժգոհությունը․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային Եկեղեցի ունենալու կապանցիների երազանքն իրականություն դարձավ հատկապես ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջանադրության շնորհիվ Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում. Ռուբեն Վարդանյան
website by Sargssyan