Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը

Արևային էներգիայի բուռն զարգացումը ֆինանսական այնպիսի հնարավորություններ է բացում աշխարհի հզորագույն կորպորացիաների առջև, որ նույնիսկ նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունները լուրջ ներդրումներ են իրականցնում արևային էներգիայի ոլորտում։

«British Petrolium» ընկերությունը հայտարարել է, թե քննարկում է «Lightsource BP» ընկերության բաժնետոմսերի մյուս 50%-ը ձեռք բերելու հնարավորությունը։ BP-ն այս պահին ունի բաժնետոմսերի ուղիղ կեսը, սակայն մտադիր է դառնալ դրա 100% սեփականատերը՝ ձգտելով մեծացնել իր հզորությունը վերականգնվող էներգիայի ոլորտում։ «Reuters» գործակալությանը BP-ի գլխավոր գործադիր տնօրեն Բեռնարդ Լուին հայտնել է, թե ընկերությունը մտածում է նավթի և գազի արդյունահանման հնարավոր նվազման մասին և այդ ֆոնին անհրաժեշտ է համարում լուրջ ներդրումներ իրականացնել արևային էներգիայի մեջ։

«British Petrolium»-ը հենց այդպես էլ կոչվում է բրիտանական նավթային ընկերություն, և այժմ չի կարելի ասել արդյոք կդառնա բրիտանական արևային ընկերություն, թե ոչ, սակայն ընկերութունը լուրջ է տրամադրված արևային էներգիայի ոլորտը յուրացնելու հարցում։ 2017 թվականին BP-ն ձեռք էր բերել «Lightsource» ընկերության բաժնետոմսերի 43%-ը 200 միլիոն դոլարով, իսկ 2 տարի անց իր մասնաբաժինը հասցրել մինչև 50%-ի։ LSBP ընկերության ներկայիս պորտֆելը գնահատվում է 2 միլիարդ դոլար, թեև վերջնական գինը կարող է շատ ավելի բարձր լինել կախված երկարաժամկետ բիզնեսի դրած գնահատականից։ Այս փաստը վկայում է, որ բրիտանական նավթային ընկերությունները լրջորեն մտածում են այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին։

Հայաստանը արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը», իսկ հայկական խոշոր ձեռնարկությունները նույնիսկ առայժմ չեն էլ մտածում արևային էներգիայի ոլորտում մեծ ներդրումներ անելու մասին, թեև հստակ պետք է գիտակցեն, որ հենց դա է ապագան և ներդրումների հեռանկարը։

Ռոզա Դավթյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան
website by Sargssyan