Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասերը չենք քաղել. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մասնակցել է «Ապրելու» հիմնադրամի
նախաձեռնությամբ կազմակերպած «Հաղթեցին ապրելով» ֆիլմի ֆինանսավորման նպատակով
հանգանակության երեկոյին։


Փաստավավերագրական ֆիլմը նկարահանվելու է Անի Մանուկյանի համանուն գրքի մոտիվներով,
ռեժիսորը՝ Լիլիթ Մխիթարյանն է։ Պատմությունը որբանոցներում միասին մեծացած 34 կանանց մասին է,
որոնք վավերագրվում են նրանց ժառանգների պատմածի շնորհիվ․ Գյումրու որբանոցներում ապաստան
գտած հայ կանայք, փրկվելով Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից, կարողացան ապրել
և սերունդ թողնել։


Միջոցառման վայրն էլ պատահական չէ։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն է․ ամենայն հայոց
բանաստեղծը հայոց վիշտն իր սրտում կազմակերպում էր Ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերի
կեցության հարցերը։


Գրքի հեղինակ Անի Մանուկյանի խոսքով՝ կարևոր է, որ մահը հաղթած մարդկանց պատմությունները
չմոռացվեն, գրվեն, դրանց մասին ֆիլմեր լինեն։ «Մենք պիտի օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները,
որպեսզի բարձրացնենք իրազեկվածությունը մեր պատմության մասին»։ Նա նաև շեշտեց․ «Պատահական չէ գրքի անվանման ընտրությունը, որտեղ շեշտը դրված է հենց «հաղթել» բառի վրա, որովհետև ես ուզում եմ, որ մարդկանց, որոնք ապրեցին, մենք վերաբերվենք որպես հաղթողների և ոչ որպես զոհերի»։


«Ապրելու» բարեգործանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր»
կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ, խոսելով հայ ժողովրդի ցուցաբերած բացառիկ կամքի և ուժի դրսևորման մասին, նշեց․


«Ցավն այն է, որ ոչ միայն պատմությունն է կրկնվում, այլև նույն սխալները՝ մեր կողմից: Այս օրերին
մեր աչքի առջև մեր պատմությունը կրկնվում է, մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխարհի լռության ներքո
Արցախում տեղի ունենում էթնիկ զտման փորձ Ադրբեջանի կողմից… 20-րդ դարասկզբին ևս սխալվեցինք՝
ապավինելով օտարներին, սխալվեցինք հույս ունենալով, որ թշնամին ներողամիտ եւ մեծահոգի կգտնվի։
Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասերը չենք
քաղել»:


Մանե Թանդիլյանն ընդգծեց՝ ուժեղ և կարող պետություն ստեղծելու գործում Ցեղասպանությունից հետո

ձևավորված մեծ Սփյուռքը ունեցել է անչափելի ներուժ, որը մենք, որպես պետություն, տարիներ շարունակ սխալ նպատակով ենք օգտագործել՝ակնկալելով հիմնականում նյութական աջակցություն և ոչինչ ավելին: Իր խոսքի վերջում նա հավելեց, որ մենք պարտական ենք ստեղծել այն ամուր պետությունը, որը թույլ չի տա, որ 1915թ. տեղի ունեցած ոճիրը երբևէ կրկնվի հայ ազգի նկատմամբ:


Սփյուռքի կարևորության մասին իր ելույթում խոսեց նաև ավստրալահայ հայրենադարձ Մասիս
Ինգիլիզյանը, որը ևս Ցեղասպանությունից փրկված գաղթականների ժառանգ է և տարիներ առաջ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Նա իր խոսքում նշեց, որ ժամանակն է եկել սփյուռքում ունեցած հայապահպան մոտեցումը վերաիմաստավորել և վերաձևակերպել: Հայերեն խոսելուց, հայի հետ ամուսնանալուց զատ, Մասիսը Սփյուռքին կոչ է անում հնարավորինս ակտիվացնել և մեծացնել կապը հայրենիքի հետ, ավելին՝ հետևել իր օրինակին և վերադառնալ ու ապրել Հայաստանում:


«Հայաստանը սիրելը դժվար չէ: Այո՛, կան դեռ շատ խնդիրներ հայրենիքում, սակայն դրանք լուծել կարող ենք միայն բոլորս միասին՝ համատեղ ուժերով»,-նշեց հայերնադարձը:


Անդրադառնալով գրքում զետեղված պատմությունները էկրանավորելու իր մոտիվացիային՝ ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանն էլ ասաց․ «Ֆիլմը չի լինելու որբանոցում մեծացած լալկան աղջիկների մասին, այն լինելու
է ուժեղ հայ կանանց պատմություն, որոնք, անցնելով ցեղասպանության ճանապարհը՝ մնացել են ուժեղ և չեն ընկրկել»:


Երեկոյին ելույթ ունեցավ նաև Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, ով
պատմեց մեծ բանաստեղծի՝ հայ որբերին ապաստան տալու և Հայ դատի տարածման մեջ ունեցած ահռելի
հայրենանվեր գործի մասին։


«Արհավիրքի շրջանում, պատերազմական իրավիճակում, կազմակերպված գործելը քո վաղվա
հարատևության կարևորագույն գործիքն է,- նշեց նա՝ գրողի մասին խոսելիս, ապա հավելեց,-Թումանյանը
իր ազգի ոգին փրկելու կարիք ուներ»։

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում
website by Sargssyan