«Ժամեր շարունակ ստուդիայում աշխատել ենք «Future lover» երգի վրա». Արթուր Արմենին՝ Kami Friends-ի, երաժշտության և Բրունետի մասին

Վերջին շրջանի ամենահայտնի երաժշտական հեռուստանախագծերից է «Առաջին ստուդիան», որի շրջանակում մի շարք սիրված երգերի տրվում է նոր շունչ՝ ներկայացնելով այն այլ գործիքավորմամբ և հաշված օրերի ընթացքում երգերը տարածվում են համացանցում՝ դառնալով հիթեր: Tert.am Life-ը զրուցել է երգերի գործիքավորման հեղինակի՝ Արթուր Արմենիի հետ, որը պատմել է երաժշտության ոլորտում առաջին քայլերի և եվրատեսիլյան երգ ստեղծելու:

Առաջին քայլերը երաժշտական ոլորտում

«Երաժշտական առաջին քայլերն արել եմ 5 տարեկանում ձայնի պահպանման վոկալերգչախմբային երաժշտական դպրոց երգի ստուդիայում, իսկ հետագայում շարունակեցի վոկալի ոլորտում, հետագայում ընդունվել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, որից հետո Երևանի Պետական Կոմիտասի Կոնսերվատորի, որտեղ էլ սովորել եմ 6 տարի հենց ակադեմիական միջավայրում և քչերը գիտեն, որ ես վոկալիստ եմ ոչ թե դաշնակահար»,- ասաց Արթուրը և հավելեց, որ սովորելու ողջ ընթացքում մասնագիտացված կերպով սովորել է դաշնամուր, որը եղել է միշտ պարտադիր առարկա. «Բախտ է վիճակվել շատ լավ մասնագետների հետ աշխատել, նրանցից սովորել և հասկանալ՝ ինչքան կարևոր գործիք է դաշնամուրը: Շատ կարևոր էր հենց նախնական փուլում, երբ այդ ոլորտում իրականացնում էի առաջին քայլերս ծնողներիս աջակցությունն ու այն հավատը, որն ունեին իմ նկատմամբ»:

«Առաջին ստուդիան» իր cover աշխատանքներով

«Ամիսներ առաջ Kami Friends նախագծի պրոդյուսերը՝ Վահագն Գևորգյանը եկավ և ասաց՝ «Մի միտք ունեմ» և հենց այդ խոսքերից էլ սկսվեց ամեն բան, ես էլ այդ փուլում արդեն սկսել էի, որպես գործիքավորող իմ գործունեությունը և Kami Friends խմբի 6-7 տարիների աշխատանքային փորձը ներդրվեց այս նախագծում: Ուզում եմ ասել, որ սա շատ հետաքրքիր փորձ է մեզ համար, քանի որ լինում են օրեր, երբ տուն ենք գնում առավոտյան 7-ին, հետագայում օրեր շարունակ անցկացնում ստուդիայում, իրականացնում նկարահանումները, որպեսզի կարողանանք լավ արտադրանք տալ հեռուստադիտողին: Ուսանողական տարիների ժամանակ ես ունեցել եմ փորձ միջոցառումներ կազմակերպել, վարել այդ միջոցառումները և որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել տեսախցիկի առաջ խոսելու: Եթե դիտարկենք նման ֆորմատը դրսում սովորաբար հենց աշխատանքների գործիքավորողն է վարում և հյուրը, բայց մենք եկանք այն կետին, որ լիովին այլ որակ կստանանք, եթե եթերում նաև աշխատի Գրիշա Աղախանյանը»:


«Future lover» եվրատեսիլյան երգն ու cover տարբերկները

«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակը՝ Բրունետը ներկայացել է «Future lover» երգով, որի գործիքավորումը ստեղծել է հենց Արթուրը և մեզ հետ զրույցում պատմել է երգի ստեղծման պատմության և հետագայում cover տարբերկներ ստեղծելու մասին:

«Ինչպես գիտեք ի սկզբանե նախատեսվում էր ռիթմիկ աշխատանք ստեղծել, պարային էլեմենտներով և մենք ֆիքսվել էինք հենց այդ կետի վրա: Ես լսեցի երգի առաջին տողերը՝ «I just wanna make art...» և սկսեցի մտածել՝ ինչ կարող ենք անել այդ տարբերակով: Մենք Բրունետի հետ միասին ժամեր շարունակ անցկացրել ենք ստուդիայում և պետք է անկեղծ լինեմ, որ բարդ էր ընթացքը, քանի որ ստեղծագործող մարդուն կաղապարելը բարդացնում է աշխատանքը և հիշում եմ, որ արդեն առավոտյան ժամը 2-ին մենք սկսեցինք դիտարկել այլ տարբերակ ավելի բալլադային ոճով և միաժամանակ Բրունետի և մեր թիմի հետ սկսեցինք աշխատել հենց այդ տարբերակի վրա, որն իրականում չէր համապատասխանում նախնական պահանջին, իսկ հետագայում հանձնեցինք երգը և ստացանք դրական արձագանք և կարծում եմ անգամ կարիքը չկա ասելու, թե ինչպես տարածվեց երգն ու ինչպես լսարանը արձագանքեց այդ տարբերակին»,- պատմեց Արթուրը և ասաց, որ հետագայում նաև պետք է ստեղծվեր երգի cover տարբերակը, ինչն իրականում հեշտ չէր, քանի որ կարճ ժամանակահատված էր անցել հենց բուն երգի ստեղծումից. «Բրունետի ձայնն ինքնին տարբերվող է և կարևոր էր հենց նվագախմբով միայն ընդգծել ձայնի կախարդանքը, բայց երբ կարդում էի մեկնաբանությունները տեսնում էի, որ մարդիկ ցանկանում են լսել հայկական գործիքավորմամբ տարբերակ և ստեղծվեց «Future lover» երգի տարբերակը, որտեղ կար քանոն և դուդուկ, որոնք իրենցով շատ ուժեղ և դոմինանտ գործիքներ են, հետագայում նաև ունեցել ենք երգի ակուստիկ տարբերակը և հետաքրքիր փորձ էր, որ մենք ստեղծել էինք և՛ երգի օրիգինալ տարբերակը , և՛ cover 2 տարբերակներ»:

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան 

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան
website by Sargssyan