Էս ազգը ինչքան ա մնալու ցինիկ պոռոտախոսների հույսին. Վարուժան Բաբաջանյան

Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանի անունից Ադրբեջանի տարածքում Արցախը ճանաչող Նիկոլը որտեղ է ֆիքսել այդ հարցի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնելու իր լեգիտիմությունը...

Էս ժողովուրդը ինքն ա զրկանքներ կրել, իր որդիներին զոհաբերել, որևէ ռեֆերենդիումի կամ ընտրության միջոցով փորձե՞լ են պարզել` համաձա՞յն է ձեռքերը լվանալ իր երեսնամյա արյունոտ պայքարից, համաձա՞յն է անտարբեր ֆիքսել, որ մենք թռչում ենք թեմայից, թող Բաքուն ու Ստեփանակերտը ուղիղ որոշեն։

Դա նույնն է, որ որդուդ նետես գազազած գայլերի երախը, փրկելու համար ոչինչ չանես, ասես` թող էդ անհավասար պայքարում իրանք իրար գզեն, գուցե աղաղակի վրա որսորդները հասնեն...

Անգամ իր` հունիսյան ընտրություններում հաղթելու փաստը չի լեգիտիմացնում որոշում կայացնելու իր իրավունքը, որովհետև նախընտրական ծրագրում չի ֆիքսվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու թեզը, լրիվ հակառակն է ֆիքսվել...

Իհարկե, այս որակի հանրույթով միանձնյա կարելի էր որոշել, որ Հայաստանն էլ բռնակցվում է Էրիտրեային, բայց չի կարելի լայն զանգվածների բթամտությունը օգտագործելով` ավելի քան 120000 հայրենակիցներիդ նետել ողջ ֊ ողջ թաղելու հեռանկարի մեջ...

Սկզբից գոռում էիր` Արցախը Հայաստան է և վերջ` վերջնականապես իմաստազրկելով որևէ բանակցություն Արցախի հարցում` լեգիտիմացնելով ուժային լուծումը, այնուհետև պետության ողջ անվտանգային համակարգը պատերազմում հոշոտելուց հետո, դեմքի նույն արտահայտությամբ, խոսում ես այն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին... Եթե այնպիսի քաոս եք ստեղծել, որ ձեզանից հետո խելքի բերելու գրեթե շանս չի մնացել, չի նշանակում, որ էս ժողովրդին էլի ցինիկաբար նոր աղետների պետք ա տանեք...

Սրանց իշխանության մնալու միակ պատճառը իրենց իսկ ստեղծած անելանելի վիճակն ա, բայց չի կարելի անընդհատ նույն վարորդին նստացնել նույն մեքենայի ղեկին, ով մեկ ա վարորդական իրավունք չունի, ղեկին միշտ անսթափ ա և ամեն օր վթարի ա ենթարկում։

Լրջացեք վերջապես, էդ մեքենայի մեջ բոլորիդ երեխաներն են...

Էս ազգը ինչքան ա մնալու ցինիկ պոռոտախոսների հույսին, բավական ա բնազդներով ապրել...

Որ ջհանդամից ուզում եք` ճգնաժամային կառավարիչներ բերեք դաշտ, ժամ առ ժամ թաղվում ա էս պետությունը...

Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա. Ալեն Սիմոնյանն ընդունել է սլովենացի գործընկերոջը Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի ՀՀ-ն կորցնում է ազդեցությունը արցախյան հարցի վրա, կան բաներ, որոնք անդառնալի են. Տիգրան Սահակյան ԵՄ ֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզն է, մուտքի հատվածը՝ անորակ ասֆալտապատված․ Մեսրոպ Առաքելյան Հունիսի 6-ին երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. Մանե Թանդիլյան Հիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ․ Վարդանյան Ես զենք կգնեի բոլորից, անգամ՝ Թուրքիայից. Արա Աբրահամյան Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ՓԲԸ֊ի 100% բաժնետերն այսուհետ Microchip Technology Inc. ընկերությունն է Չպետք է թույլ տանք, որ ժամանակավոր եկած իշխանությունը որոշի, թե Հայաստանի տարածքը որքան պետք է լինի. Սամսոն Գրգորյան Ամերիաբանկը, ԶՊՄԿ֊ն, «Տաշիր»֊ը և Team Telecom Armenia-ն Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում հայ պատանիներին կօգնեն խփել իրենց ամենակարևոր գոլը (տեսանյութ, լուսանկարներ) Առաջիկա օրերին անձրևներ կլինեն Ադրբեջանի ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Ռուսաստանում ստեղծվել են ամենաարդյունավետ պերովսկիտ արևային մարտկոցները՝ դրանց արդյունավետությունը հասնում է 36,1%-ի Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվել է «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդես Ռուսները հույսը չեն կորցնում, որ Փաշինյանից հետո Ալեն Սիմոնյանը կդառնա վարչապետ Պաշտոնական հաղորդագրություն Արցախից Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում Ո՞վ է որոշել՝ Ֆո՞րշն է շատ բան արել Երևանի համար, թե՞ այլ մարդ. Հայկ Մկրտչյան Նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց․ Մանե Թանդիլյան Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան
website by Sargssyan