Մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված և պատասխանատու անձանց համախմբումը․ Մեսրոպ Առաքելյան

Ասում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

– «86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Բայց նաեւ պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության եւ իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափում». հարցին՝ գործող կառավարությունը ճանաչո՞ւմ է Արցախն Ադրբեջանի մաս, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հստակեցումներ արեց սահմանազատման-սահմանագծման, անկլավներին վերաբերվող հարցերում: Կիսո՞ւմ եք իր արտահայտած դիրքորոշումները, ո՞ւր են դրանք տանելու:

– Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները համաձայնություն չեն կարող առաջացնել որեւէ մեկի մոտ, ով տեղյակ է Հայաստանի նորագույն շրջանի պատմությունից, կարդացել է Հայաստանի սահմանադրությունը եւ չի ցանկանում ուրանալ մեր հայկական պետությունների համար մղված տասնամյակների պայքարը։ Եվ ես ոչ թե ընդհանրապես չեմ կիսում այդ մոտեցումները, այլ՝ պահանջում եմ, որ նա հետ կանգնի մեր երկիրը դեպի անդունդը տանող ճանապարհից։

Ադրբեջանի ագրեսիայի չափերն ու ծավալապաշտական նկրտումները, կարծում եմ, լրացուցիչ ներկայացման կարիք չունեն։ Հիմա էլ Փաշինյանի սին պատրանքին՝ «խաղաղության օրակարգին», լրացնում է Հայաստանի «կադաստրի թուղթ» ունենալու նարատիվը, թե իբրեւ թե աննախադեպ իրավիճակ է ստեղծում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեր տարածքներով ներառյալ, ճանաչելը։ Սա արդեն անլուրջ չէ, հասել ենք ամենավտանգավորին… Մենք չենք կարող այսքան անկարող լինել, սա թույլատրել չի կարելի եւ թույլ չենք տալու։ Թույլ չի տալու հայ ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի։

Նման որոշումները չեն կարող ընդունվել մեկ մարդու, ուժի ցանկությամբ ու որոշումով՝ պարտադրանքների դեմ պայքարում անընդունակ լինելու պատճառով։ Եթե անգամ ստեղծված իրավիճակում իշխող ուժը իր առաջարկներն է համարում որպես ճգնաժամի միակ լուծում, որպես «հայրենիքին փրկություն բերող» միակ տարբերակ, պետք է հաշվի նստի հասարակության հետ։ Նրանք իշխանության չեն եկել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի տարածքները զիջելու համար, ոչ ոք նրանց նման մանդատ, լիազորություն չի տվել։ Եվ նման որոշումներ կայացնելուց առաջ նախ պետք է ժողովրդին հարցնել։ Այնպես որ, հայտարարել ենք, հիմա էլ պնդում եմ, որ միայն հանրաքվեի միջոցով եւ միայն հանրաքվեն կարող է որոշել Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերը։

–Փաստորեն, գնդակն, այսպես ասած, ընդդիմության դաշտում է: Որո՞նք պետք է լինեն հավաքական ընդդիմության քայլերը:

– Եթե նկատի ունեք նախկին իշխանություններին, ապա նրանց գործողությունները միայն նպաստում են իշխանության նման գործելաոճին, քանի որ երկրի առջեւ ծառացած խնդիրների շուրջ քննարկումները արդեն քանի տարի է՝ փոխադարձ մեղադրանքների դաշտից դուրս չեն գալիս։ Իսկ մենք մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված եւ պատասխանատու անձանց համախմբումը՝ ստեղծված խնդիրները առավել արդյունավետ լուծելու նպատակով։ Վստահ ենք, որ մեր ժողովուրդը ունի այն կամքն ու ներուժը, որը կհամախմբի հասարակությանը արժանապատիվ կերպով հաղթահարելու նաեւ այս ճգնաժամային փուլը։

-«Ապրելու երկիրը» նախորդ շաբաթ հայտարարություն էր տարածել՝ պատրաստակամություն հայտնելով առաջնորդելու ընդդիմադիր շարժումը. ի՞նչ արձագանքներ հետեւեցին, առարկայական քայլեր կա՞ն: Հրապարակային որոշ արձագանքներում մեղադրանքներ հնչեցին կուսակցության անդամների հասցեին, որ 5 տարի, երբ շատերը ահազանգում էին սպասվելիք վտանգների մասին, դուք լռում էիք, ավելին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ու զինակիցներն էիք:

– Մի փոքր ճշգրտում՝ մեր նպատակը ոչ թե ընդդիմադիր շարժումը առաջնորդելն է, այլ առաջնորդելը ժողովրդին՝ ստանձնելով պատասխանատվություն պետության եւ ժողովրդի առջեւ։ Ինչ վերաբերվում է արձագանքողներին, դա բնական է, որովհետեւ այդ կերպ կարող են արձագանքել միայն նախկին իշխանությունները, ում դեմ մենք նույնպես պայքարել ենք ու վերադարձ անցյալին չի լինելու։ Չի շարունակվելու նաեւ ներկա վիճակը մեր պայքարի եւ առաջնորդության շնորհիվ։ Մեր իշխանության գալուց հետո նրանք կամ վերանալու են քաղաքական դաշտից, կամ, լավագույն դեպքում, շարունակելու են պայքարը ընդդիմադիր դաշտում գործող իշխանության հետ համատեղ։

– Արցախում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է ակտիվացել. պետնախարարի պաշտոն է ուզում, դեմ չէ Ռուբեն Վարդանյանի հետ անդամակցել ՊՊԿ-ին, ինչի առաջարկը Արցախի ԱԺ նախագահն արեց, պնդում է, որ ռուսական հատուկ ծառայությունների հետ երբեք կապ չի ունեցել, ինքն էլ Արցախի փրկության ծրագիր ունի, որը չի բարձրաձայնում եւ ասում է՝ «Եթե գտնում եք, որ Բաքվի հետ չպիտի խոսել, ապա Արցախի եւ Հայաստանի առաջին թշնամին եք»: Ի՞նչ եք մտածում Սամվել Բաբայանի գործունեության եւ ներկայիս ակտիվության մասին: – Սամվել Բաբայանի գործունեությունն ու հայտարարությունները մեկնաբանելուց զերծ կմնամ։ Նրա հայտարարությունները գնահատողը Արցախի ժողովուրդը կարող է լինել, որն ունի հիշողություն եւ իմաստություն, մարդկանց ու արարքները գնահատելու կարողություն։ Իսկ պետնախարարի պաշտոնը նշանակովի է, եւ թե ով կնշանակվի արդեն Արցախի նախագահի պատասխանատվության ոլորտում է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում
website by Sargssyan