«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող Նեմեսիս հուշարձանին

«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող «Նեմեսիս» հուշարձանին:

Հայաստանի Առաջին Հանրապետության օրը խորհրդանշում է հայ ժողովրդի՝ պետականություն ստեղծելու և այն ամեն գնով պահպանելու ձգտումը։ 105 տարի առաջ պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը:

Առաջին հանրապետության հռչակումը դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման սկիզբն էր, հայի՝ հայ մնալու աննկուն պայքարի բացառիկ օրինակ։

Մայիսի 28-ի հաղթանակը հասունացել էր դարերի ընթացքում` մեր ժողովրդի անհավասար պայքարի ու բազում զրկանքների արդյունքում։ Եվ, ի վերջո, այն ընտրեց ազատ ու արժանապատիվ ապրելը, քաղաքակրթությանը համընթաց քայլելը։

Այս օրը դարձավ մեր քաղաքական վերածննդի սկիզբը, և չնայած նրան, որ առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, այդուհանդերձ, այդ փուլը ուսանելի օրինակ դարձավ բոլորիս համար, սովորեցրեց, թե ինչպես դժվարագույն պայմաններում անգամ ինքնության կորուստը թույլ չտալ ոչ մի դեպքում։

Առաջին Հանրապետության հռչակմամբ հայ ժողովուրդն ապացուցեց, որ պետականությունը բարձրագույն արժեք է, որ հայ մարդը չի ընկրկում ոչ մի սպառնալիքի առջև։ Եվ այսօր էլ մեր յուրաքանչյուրիս պարտքը դառնում է նոր պայքարի ելնելն ու աննահանջ առաջ շարժվելը։ Որովհետև հենց սա է այսօրվա, այս օրը կերտած հերոսների ու հայրենիքի նվիրյալների պատգամը։

Հավերժ փառք ու խոնարհում բոլոր այն հայորդիներին, որոնք կերտեցին մայիսի 28-ը, որոնք մեզ ժառանգեցին Հանրապետություն։

 

 
 
Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»
website by Sargssyan