Ռուսները հույսը չեն կորցնում, որ Փաշինյանից հետո Ալեն Սիմոնյանը կդառնա վարչապետ

Politik.am-ը գրում է. 

Նախորդ շաբաթ հետաքրքիր հրապարակում եղավ մամուլում, որը քննարկման չարժանացավ։ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերին։  Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Սիմոնյանը գործուղման մեկնել է վերջինիս ինքնաթիռով, այլ ոչ թե հայաստանյան պատվիրակության հետ։ Վոլոդինը հրավիրել է Սիմոնյանին Մոսկվա, որ միասին թռչեն Մինսկ, նույն ճանապարհով էլ ԱԺ նախագահը վերադարձել է Երեւան, իսկ հայաստանյան պատվիրակները նրանից մեկ օր հետո են վերադարձել։

Այս դրվագը հետաքրքիր է Փաշինյանի կողմից ակտիվ վարվող հակառուսական քարոզչության ֆոնին։ Ռուսական կողմը լավ է հասկանում, որ Փաշինյանին կորցրել է, որպես գործընկեր, ուստի տպավորություն է, որ իշխանության ներսում այլ գործընկերներ են փնտրում։ Ալեն Սիմոնյանի հետ հայկական պատվիրակության աչքից հեռու լինելը կարծում ենք հենց այս նպատակին ծառայելու համար է եղել։ Ռուսական կողմն, ըստ ամենայնի, փորձել է հասկանալ, թե որքանով կարող են խաղադրույք կատարել Ալեն Սիմոնյանի վրա։ Թե ի՞նչ են խոսել Վոլոդինն ու Սիմոնյանը՝ դժվար է ասել, դժվար է ասել, թե որքանո՞վ կհամաձայնի Ալեն Սիմոնյանը մասնակից դառնալ ռուսական պլաններին, բայց ակնհայտ է, որ ռուսները իրենց հույսը չեն կորցնում, հակառակ պարագայում դժվար, թե Ալեն Սիմոնյանին նման պատվի արժանացնեին։

Ռուսական որոշ շրջանակների մոտ  Ալեն Սիմոնյանի վարչապետության թեման նոր չէ։ Նախորդ տարի մենք գրել էինք, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են ՔՊ-ի ներսում իրենց համար հենարան գտնել, որպեսզի Փաշինյանի հնարավոր հեռացման դեպքում կարողանան իրավիճակն իրենց վերահսկողության տակ պահել, մինչև նոր իշխանություն ձևավորվի։ Ալեն Սիմոյնանն այս տեսանկյունից ռուսների համար ամենահավանական թեկնածուն էր։ 

Ռուսական այդ շրջանակների մտադրություններն, ըստ ամենայնի, հասկացել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Մեր գնահատմամբ ռուսական կողմի այս մտադրությունները փոշիացնելու համար էր ՔՊ-ն ռուսների համար անընդունելի հայտարարություններն անում Ալեն Սիմոնյանի բերանով։ Այդ կերպ, ըստ ամենայնի, Կրեմլին հասկացնում էին, որ Ալեն Սիմոնյանի հետ հույսեր չկապեն։ 

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan