Էլեկտրական մեքենա ունեցողները ճանապարհին չեն մնա. երկրի ողջ տարածքում կայաններ են տեղադրվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի մեծ քանակի էլեկտրական մեքենաներ են հայտնվում Հայաստանի փողոցներում: Ընդ որում, ժամանակի հետ մեծանում են թե՛ առաջարկը, թե՛ ընտրության սպեկտրը, թե՛ պահանջարկը: Այսուամենայնիվ, շատերի համար մտահոգիչ է մնում էլեկտրամոբիլների լիցքավորման հարցը. բանն այն է, որ ինչքան էլ անընդհատ դրանց քանակն ավելանում է, հիմնական կետերը մայրաքաղաքում են, իսկ Երևանից դուրս, մեղմ ասած, դրանք շատ չեն: Սա անհանգստացնում է էլեկտրական մեքենայի անցնել ցանկացողներին, որ հանկարծ գուցե մնան ճանապարհին: Մյուս խնդիրը արագ լիցքավորման հարցն է, քանի որ Հայաստանում գործող շատ կայաններում ամբողջական լիցքավորման համար ժամեր են անհրաժեշտ:

Այս խնդիրն արդեն, կարծես, լուծում է ստացել մասնավորաբար «Թիմ Տելեկոմ Արմենիայի» շնորհիվ: Վերջինս մեկնարկել է «Թիմ Էներջի» նախագիծը, որի շրջանակներում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: Ընդ որում, խոսքը 160 կՎտ հզորությամբ արագ լիցքավորման կայանների մասին է, ինչը նշանակում է, որ էլեկտրական մեքենա ունեցող վարորդները Հայաստանում երբեք ճանապարհին չեն մնա, իսկ մեքենան «Թիմ Էներջի» կայաններում կարող են լիցքավորել կարճ ժամանակամիջոցում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, նպատակ կա տեղադրել մինչև 240 կՎտ հզորությամբ կայաններ, ինչն առավել կարագացնի լիցքավորման ընթացքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն Կասպից ծովի հարավային հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասին Արցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռները
website by Sargssyan