Ռուսական ռազմաբազայից միակողմանիորեն հրաժարվել չի ստացվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս Նիկոլ Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը «առավելություններ չի տեսնում» Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազա ունենալու հարցում, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ չեն քննարկում հանրապետությունից ռուս զինվորականների դուրսբերման հարցը: Այս թեմային վերջին օրերին ակտիվորեն անդրադառնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ մասնավորաբար ուսումնասիրելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռուսական ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագիրը և նշելով, թե Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից մինչև 2044 թվականը:

Այսպես, համապատասխան փաստաթղթի 27-րդ հոդվածում ասվում է. «Եթե կողմերից մեկը հայտարարում է սույն պայմանագիրը խզելու իր մտադրության մասին, ռուսական ռազմակայանի լուծարման հետ կապված հարցերը լուծվում են խառը հանձնաժողովի կողմից։ Ռուսական ռազմակայանի լուծարումը պետք է ավարտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետում»։ 2010 թվականին Ռուսաստանի և Հայաստանի նախագահների՝ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված ռուսական բազայի մասին համաձայնագրի թիվ 5 արձանագրության համաձայն, Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը։

Այս հանգամանքն, ի մասնավորի, «Իզվեստիայի» հետ զրույցում հաստատել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը. «Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրի, վերջի-նիս գործողության ժամկետը լրանալուց հետո այն ավտոմատ կերպով երկարաձգվում է հաջորդ հինգ տարի ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս կողմին դրա գործողության դադարեցման մտադրության մասին: Այս համաձայնագրի դրույթները կարող են վերանայվել կողմերից մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռները Ադրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել
website by Sargssyan