Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքը հոսանք կստանա արևից

Ինդոնեզիան առաջիկայում նոր մայրաքաղաք է ունենալու, որի ամբողջ էլեկտրամատակարարումն իրականացվելու է էկոլոգիապես մաքուր աղբյուրներից։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկկո Վիտտոդոն հայտարարել է, թե Նուսանտարա կառուցվող քաղաքի էլեկտրաէներգետիկ ամբողջ համակարգն ապահովելու համար հսկայական արևային կայաններ են կառուցելու։ «Էլեկտրաէներգետիկ համակարգը գեներացվելու է էկոլոգիապես մաքուր աղբյուրներից, 50 մեգավատ հզորությամբ արևրային էլեկտրակայանի շինարարության սկիզբը մեր կառավարության մտադրությունների լրջության մասին է խոսում և դա լինելու է ոչ միայն հուսալի, այլ նաև չափազանց մաքուր ու ապահովելու է Նուսանտարա քաղաքի ողջ էլեկտրականությունը»,- նշել է Ինդոնեզիայի նախագահը։ Նա Ջակարտտայից մայրաքաղաքը տեղափոխելու մտադրության մասին հայտարարել է դեռ 2019 թվականին։

Ի սկզբանե ծրագրվում էր, որ նոր մեգապոլիսը կառուցվելու է Կալիմանտան կղզու վրա մինչև 2024 թվականը, և այդ նպատակի համար 32 միլիարդ դոլար էր հատկացվել, սակայն համավարակի հետևանքով նախագծի իրականացումը դադարեցվել էր։ 2022 թվականի հունվարին պետության ղեկավարը հայտարարել էր, թե նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա՝ թարգմանաբար արշիպելագ, և հատուկ այդ նպատակով ոչ միայն շենքեր և շինություններ են կառուցվում, այլ նաև բավականին լուրջ ենթակառուցվածքներ, նոր մայրաքաղաքի էներգամատակարարումն իրականություն դարձնելու համար։

Հայաստանին նոր մայրաքաղաք, իհարկե պետք չէ, մեր երկիրն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Աննա Մարգարյան

Ucom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն Կասպից ծովի հարավային հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասին Արցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռները
website by Sargssyan