Վեկտորը փոխում են, բայց «փափուկ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս հոկտեմբերի առաջին կեսին Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է փակ հավաք փորձագետների և որոշ տեղեկատվական հարթակների ու քարոզչամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, բնականաբար, բոլորը ՝ յուրային։ Հանդիպման նպատակն է եղել հնչեցնել, թե որ կողմ է գնում իշխանության արտաքին քաղաքական վեկտորը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ նախ՝ Փաշինյանը հաստատել է, որ արտաքին քաղաքականության, այն է՝ վեկտորի փոփոխություն է տեղի ունենում, որի ականատեսն են բոլորը, սակայն ընդգծել է, որ փոփոխությունը հատուկ կամ պաշտոնապես հայտարարված շրջադարձով չի լինելու, որոշ արտաքին գործընկերներ դրան դեմ են. ի մասնավորի՝ ակնարկել է Իրանին:

Ըստ այդմ, նշել է, որ, այնուամենայնիվ, դա լինելու է, բայց լուռ, «փափուկ», և որ շրջադարձն արդեն ընթացքի մեջ է։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքներին այլևս չեն մասնակցելու, ԱՊՀ-ին՝ ևս, նաև տեղեկացրել է, որ այդ կառույցներին փոխարինողներ փնտրում են, ավելին՝ վստահեցրել է, որ կգտնեն։ Նա հայտնել է, որ երբ գտնեն, այդ ժամանակ էլ ուղղակի կհայտարարեն երկրի արտադաշինքային կարգավիճակի մասին: Նշել է, որ արևմտյան գործընկերներից կան շատ հետաքրքիր խոստումներ տարբեր ուղղություններով։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը շատ գովել է իր՝ արտաքին քաղաքական հարցերով զբաղվող թիմին՝ ասելով, որ ահռելի աշխատանք են արել ու անում, վստահեցրել է, որ արդյունքներն իրենց սպասել չեն տա։

Մասնակիցների կողմից բարձրացված բազմաթիվ մտահոգիչ հարցերին ի պատասխան՝ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանի հետ դաշինքում մնալն անիմաստ է, հավաստիացրել է, որ նրանք այլևս ոչ մեկի ոչնչով չեն կարող օգնել, թուլացած են պատերազմով, պատժամիջոցներով, այլևս նախկին որոշողը չեն: Դարձյալ մտահոգություններին ի պատասխան, ըստ մեր աղբյուրի, ասել է, որ Ռուսաստանից հեռանալու պարագայում Հայաստանին ոչինչ չի սպառնում, քանի որ նրանք ոչ մեկին այլևս չեն կարող պատժել. իրենց իշխանությանն էլ ու անձամբ իրեն էլ ոչինչ չի կարող պատահի, թիմը կարող է հանգիստ լինել: Նշվել է, որ մերթընդմերթ լարվածություն, հեռավար և տեղեկատվական գրոհներ հնարավոր են, բայց ավելին չի լինի, կարող են անգամ ուշադրություն չդարձնել, ինքը ևս այդպես է անում։ Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, մասնակիցները հանդիպումից դուրս են եկել մտահոգված։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասին Արցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռները Ադրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը
website by Sargssyan