Ոչ միայն կարմիր լաթով ծաղրում է ցուլին, այլ նաև ծիծաղելով՝ այդ լաթը գցում է նրա աչքերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Սա ֆիասկո է, Փաշինյա՛ն. Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան գրչի մեկ հարվածով կհեռացնեն Հայաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետը շարունակում է Անդրկովկասը ապակայունացնելու փորձերը, և նախորդ շաբաթներին նրան հաջողվել է սադրել միանգամից երկու խոշոր տերությունների՝ Ռուսաստանին և Թուրքիային։ Նոյեմբերի 6-10-ին Հայաստանը Հունաստանի և Կիպրոսի հետ համատեղ Նեա Պերամոսում (Հունաստան) անցկացրել է հատուկ նշանակության զորավարժություններ։ Քիչ է այն, որ Թուրքերը հավերժ հակամարտություն ունեն Աթենքի հետ, այդ թվում՝ Միջերկրական ծովի կղզիների շուրջ, Փաշինյանը նաև որոշել է ցուցադրաբար միավորել ուժերը կիպրոսցիների և հույների հետ՝ ընդդեմ Անկարայի։

Դժվար է ավելի վատ լուծում գտնել իր երկրի համար: Այսինքն, նա ոչ միայն կարմիր լաթով ծաղրում է ցուլին, այլ նաև ծիծաղելով՝ այդ լաթը գցում է նրա աչքերին։ Հետո էլ Հայաստանին հաջողվել է Փարիզից ստանալ 20 միավոր «Բաստիոն» զրահափոխադրիչներ, որոնք առաքվել են վրացական ծովային նավահանգիստներով։ Սա արդեն սադրանք է Ռուսաստանի նկատմամբ։ Մակրոնը, վրեժ լուծելով Աֆրիկայի համար, փորձում է մտնել Անդրկովկաս և հնարավորինս լոբբինգ է անում իր շահերը Հայաստանի միջոցով։ Մենք արդեն գրել ենք, որ Անդրկովկասում հակամարտության վերսկսումը գնահատում ենք չափավոր, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը չեն ցանկանում թեժ փուլ։

Այդ երկրներն իրենք են որոշելու Հայաստանի և Անդրկովկասի կառուցվածքի ճակատագիրը: Նրանք Անդրկովկասից տրանսպորտային հանգույց են կառուցում արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ։ Իսկ անգլո-սաքսոնները լարվածություն են տենչում: Փաշինյանն այսօր տարածաշրջանում հանդես է գալիս որպես գրգռիչ, սակայն Մոսկվան, Թեհրանը և Անկարան այդ պահվածքը չեզոքացնելու շատ արդյունավետ միջոց ունեն, այն է՝ Հայաստանին ուղղակի դուրս թողնել տարածաշրջանի բոլոր առևտրային միջանցքներից։ Հյուսիս-Հարավ առևտրային միջանցքն իր բոլոր երեք ճյուղերով շրջանցում է Հայաստանը, ինչպես և Միջին միջանցքը՝ արևելքից արևմուտք։

Այսինքն, Հայաստանի բոլոր հարևանները այս պահին շահում են առևտրից, իսկ Երևանը այդ ամենից դուրս է մնացել։ Փաշինյանի՝ իր տարածքը առևտրային այդ ճյուղերից մեկի մեջ մտցնելու փորձը մերժվել է բոլորի կողմից: Եվ քանի դեռ Փաշինյանը և նրա համախոհները կատարում են Արևմուտքի կամքը՝ փորձելով ապակայունացնել տարածաշրջանը, Հայաստանը կմնա տնտեսական շրջափակման մեջ։ Եվ ոչ մի ֆրանսիացի կամ ամերիկացի չի օգնի նրան: Իսկ եթե նա որոշի խառնաշփոթ ստեղծել, ապա հաջորդ քայլը կլինի առևտուրը կորցնելը։ Նայեք Երևանի հիմնական առևտրային գործընկերներին... Այսինքն, ընդամենը մեկ որոշում, և մեկ շաբաթից Հայաստանի ողջ առևտուրը կզրոյացվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն Կասպից ծովի հարավային հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասին Արցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռները
website by Sargssyan