Նման աղմուկ-աղաղակի, «բերանբացության» իմաստը ո՞րն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատուկ ընդգծենք, որ հաջորդիվ հնչող հարցը հռետորական է: Կա՞ արդյոք նման մեկ այլ երկիր, նման մեկ այլ բանակ, որ «զինվում» է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը: Անցնենք ոչ հռետորական հարցերին ու փաստերին: Փաստ թիվ 1. Հայաստանը Ֆրանսիայից 20 հատ զրահափոխադրիչ է ձեռք բերել ու արդեն նաև հասցրել է վրացական Փոթի նավահանգստով ստանալ այդ «բեռն» ու, կարծում ենք, արդեն նաև հիշյալ փոխադրիչները փոխադրել են Հայաստան: Եթե նախկինում նման տեղեկատվության տողերիս հեղինակը տիրապետեր էլ, միևնույնն է, երբեք այն չէր հրապարակի: Որովհետև մենք ոչ միայն հարգում ենք օրենքն ու մեր երկրի քաղաքացին ենք, այլև գիտենք, թե ինչ ասել է՝ պետական, ռազմական գաղտնիք, գիտենք նաև, թե ինչու է կարևոր նման տեղեկությունների հետ կապված «բերանբացություն» չանելը:

Գիտենք, որ ցանկացած թշնամական հետախուզություն իրեն անհրաժեշտ տեղեկությունների մոտ 30-35 տոկոսը «քաղում» է, այսպես ասած, «բաց աղբյուրներից»: Բայց հիմա իմաստ չունի նման տեղեկությունները թաքցնել, քանի որ դեռ նույնիսկ հիշյալ զրահափոխադրիչները տեղ չհասած՝ իշխանական ու մերձիշխանական շրջանակները, իշխանական քարոզչամիջոցներն ու քարոզիչները մի առանձնակի ոգևորությամբ աղմկում են այդ ամենի մասին: Ոմանք այնպիսի պաթոսով են խոսում այդ 20 հատ զրահապատ «սեյֆերի» մասին, որ կարելի է կարծել՝ իրենք անձամբ են դրանց վերջին պտուտակներն ամրացրել հեռավոր Ֆրանսիայում ու Փոթի նավահանգիստ էլ իրենց մեջքի վրա են բերել: Հա, էլ ի՞նչ «ռազմական գաղտնիք» է հայտնի:

Օրինակ՝ հայտնի է, որ Հնդկաստանից էլ մի 150 հազար հատ նռնակ է Հայաստանը ձեռք բերել: Թե ռուսական նռնակներին ի՞նչ է եղել, որ հնդկականին ենք անցնում, հարցի մյուս կողմն է: Հնդկական է, թող հնդկական լինի: Ձեռք ենք բերել, լավ ենք արել, չուզողի ու չուզողների աչքն էլ հանել ենք: Բայց ո՞ւմ և ինչո՞ւ է պետք «տեղեկատվական արտահոսք» անել, թե կոնկրետ քանի հատ ենք ձեռք բերել: Որ ի՞նչ, էլի: Երևի նրա համա՞ր, որ թշնամին արագի մեջ հաշվի, թե Հայաստանի բանակի մոտոհրաձգային դասակի 1 հրաձիգին քանի՞ հատ նռնակ է հասնում: Դրա՞ համար է այդ թիվն ասվում: Ի դեպ, թշնամական հետախուզության և փաշինյանական պաշտոնյաների բերանբացության մասին: Դիմացեք. «Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի:

2010 թվականին 44 հազար ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44 հազարից դառնալով 24 հազար»: Գիտե՞ք, թե ով է սա ասել: Կարկառուն քպական, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը: Այսինքն, թշնամու հետախուզությունը բացարձակապես կարիք չունի էլ հավել յալ ճիգեր գործադրելու, որպեսզի հաշվարկի Հայաստանի բանակի զորակազմը, ժամկետայինների թիվը և դրա հետ կապված ինչ-ինչ հանգամանքներ: Խնդրեմ, Փաշինյանի մերձավոր զինակիցներից մեկը բացեիբաց հայտարարում է: Հա, ու նա համոզված է, որ սրանով ոչ մի պետական կամ ռազմական գաղտնիք էլ չի հանրայնացրել, չի հրապարակել, մի խոսքով՝ օրենք չի խախտել: Դե, իհարկե, չէ՞ որ իշխանական լինելն ինքնաբերաբար ազատում է օրենք խախտելու մեջ մեղադրվելուց, իսկ եթե խախտումը այնքան բացահայտ է, որ անհնար է անտեսել, ապա՝ դրա համար պատասխանատվության ենթարկվելուց:

Փաշինյանի իշխանության անդամ լինելն ընդհանրապես բոլորին ազատում է անհաշիվ բաներից. պատասխանատվություն, խիղճ, ազգային արժանապատվություն, օրենքի առաջ հավասարություն և այլն: Հետևաբար, կարելի է խորհուրդ տալ, որ քպականներն ավելի ծավալվեն, մի հատ էլ ասեն, թե որ զորատեսակում քանի հոգի է ծառայության մեջ, կոնկրետ ինչ սպառազինություն ունեն, 1 մարտիկի հաշվով՝ քանի փամփուշտ, զինվորական ճաշարանում ամեն մեկին քանի ելակ ու կոտլետ է բաժին ընկնում և այդպես շարունակ: Վերադառնանք բուն հարցին՝ հընթացս նկատելով, որ պարզապես թվարկել էինք վերջին ամենաթարմ ու առավել ճչացող օրինակները, որպես կատարված փաստեր: Ու նորից՝ նույն հարցը: Դե, հռետորականը. կա՞ աշխարհում որևէ այլ երկիր, որևէ այլ բանակ, որ զինվում է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը:

Օրինակ՝ որևէ մեկը կարո՞ղ է որևէ բաց աղբյուր վկայակոչել և ասել, թե վերջին 3 ամսվա ընթացքում Ադրբեջանը քանի՞ ԱԹՍ, քանի՞ հրթիռ, քանի՞ հրացան ու նռնակ է գնել: Կարևորը, ամեն դեպքում, «ինչո՞ւ»-ն է, այսինքն, ինչո՞ւ է Հայաստանն այդպիսի աղմուկ-աղաղակով «զինվում»: Համարձակվում ենք ենթադրել, որ աղմուկով «զինվելու» առանցքային նպատակը հենց… աղմուկն է: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, զուտ քարոզչաքաղաքական նկատառումներով, ավելի ձեռնտու է «օդ թնդացնել» զինվելու, ֆրանսիական զրահափոխադրիչներ կամ հնդկական նռնակներ ձեռքբերելու թեմաներով, քան ռեալ զբաղվել երկրի պաշտպանունակության կամ բանակի մարտունակության բարձրացման պրոբլեմներով: Իրեն բացառապես աղմուկ է պետք: Որովհետև նրա իշխանավարման «հացուջուրը» հենց այդ աղմուկն է, ավելի «քաղաքակիրթ» բառերով ասած՝ «փիարը»:

Հիշո՞ւմ եք, ինչպես էր ինքը՝ «գերագույն գլխավորը», «փիարվում» Սու-30-ի օդաչուական խցիկում սելֆի-մելֆի անելով: Հա, բայց երբ եկավ այդ ռազմական ինքնաթիռն օգտագործելու պահն ու անհրաժեշտությունը, ասացին՝ «առանց հրթիռների ենք առել դրանք»: Լսեք, իսկ կարո՞ղ է այդ հնդկական նռնակներն էլ առանց պայթուցիչների («զապալ») են, ֆրանսիական զրահափոխադրիչներն էլ (նրանք, որ ուկրաինացիները չէին ուզել, մեզ են տվել), օրինակ՝ ոստիկանության համար են, որպեսզի դրանցով էլ ավելի արդյունավետ ճնշեն իշխանության դեմ ցույց անող հայ մարդկանց...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է Մենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբ Դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկում «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են 41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով
website by Sargssyan