ՔՊ-ն անցնում է չարչրկված և ձախողված ուղով

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի անկումը լրջորեն մտահոգել է գործող վարչախմբի ներկայացուցիչներին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնապես կամ մամուլով հրապարակվող հարցումներից զատ, իշխանությունը նաև հարցումներ է պատվիրել ներքին խողովակներով և իրավիճակն իր համար հատել է վտանգավոր սահմանը և հնարավոր ֆորսմաժորի դեպքում վարչախումբը կարող է կանգնել լրջագույն խնդիրների, անգամ իշխանազրկման շեմին։ Այդ կպակցությամբ ՔՊ-ն նոր նախապատրաստական աշխատանքներ է տեսնում՝ փորձելով փոքր-ինչ բարելավել առանց այն էլ խարխուլ վարկանիշը և ինչպես սովորաբար լինում է Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների դեպքում, այս անգամ էլ հանգել են բացարձակ պարզունակ և ոչ արդյունավետ մեթոդների։

Ընդսմին օրեր առաջ տեղի ունեցած նախաձեռնող խմբի նիստում Փաշինյանը կողմնակիցներին կտրուկ մի քանի նկատողություն է արել՝ նշելով, որ պետք է վերջ դնել լկտի պահվածքին։ Առավելապես հենց այդ լկտիությունն է և հանրության շրջանում տարածվող տեղեկություններն են, ըստ Փաշինյանի, ազդում ՔՊ վարկանիշի վրա և խաթարում «հեղափոխական» թիմի հեղիանակությունը։

Փաշինյանը նաև կուսակիցներին հայտնել է, որ նոր արշավ են փորձում սկսել ընդդիմախոսների դեմ։ Շատերին առաջիկայում ձերբակալելու են, մեղադրանքներ են առաջադրելու և բռնաճնշումների շարք են սկսելու՝ այդ կերպ հանրությանը փորձելով համոզել, թե իրենք լրջորեն աշխատում են ապօրինի գույքի հետ վերադարձման ուղղությամբ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս անգամ «Քաղպայմանագրի» և Փաշինյանի թիրախում լինելու են առաջին հերթին այն անձինք, որոնք անձնական շփումներ և կապեր ունեն Ռուսաստանում և համարվում են ռուսական ազդեցության ներկայացուցիչներ Հայաստանում, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին, Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ այդ մարդիկ կարող են իրենց ռեսուրսներով զգալիորեն ազդել ներքաղաքական իրավիճակի վրա և որոշել են հենց սկզբից, առաջին հերթին, հարցը լուծել նրանց նկատմամբ ճնշումներով։ 

Անի Սարգսյան

Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներին Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է Մենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբ Դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկում «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են 41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը
website by Sargssyan