Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում «Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ» Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»
Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքներըԵղանակը կցրտի՞Այս պահին Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող բացառել. ԵղոյանԱՄՆ-ն Իսրայելում գտնվող իր քաղաքացիներին տարհանման հնարավորություն է տալիսՍամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համարԱրդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգըՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՍամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀMoody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայունՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմըՓաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմԵրևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՍամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենաԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում«ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմԵկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան
Տնտեսություն

Գերմանիայում ամենամեծ եվրոպական կայանն են բացել

Արևելյան Գերմանիայում՝ Լայպցիգի մոտ, գործարկվել է եվրոպական ամենամեծ արևային էլեկտրակայանը՝ Witznitz-ը՝ 500 հեկտար տարածքով։ Նրա հաճախորդների թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են նավթագազային Shell կոնցեռնը և Microsoft Corporation-ը:

Witznitz էներգետիկ պարկը բաղկացած է 1 միլիոն 100 հազար ֆոտովոլտային վահանակներից։ Դրանք գտնվում են 500 հեկտար տարածքի վրա, որը մոտավորապես հավասար է 700 ֆուտբոլի դաշտի տարածքին։ Էլեկտրակայանի հզորությունը 650 ՄՎտ է։ Համեմատության համար՝ ժամանակակից ատոմակայաններում մեկ էներգաբլոկի հզորությունը տատանվում է 1000-ից մինչև 1200 ՄՎտ: Ըստ էլեկտրամատակարարման համակարգի օպերատորի՝ 50Hertz-ի, ժամանակակից սարքավորումների և ռեակտիվ էներգիայի էլեկտրական էֆեկտի օգտագործման շնորհիվ այս արևային էլեկտրակայանն առաջին անգամ կարող է ապահովել ցանցի կայունությունը նույնիսկ գիշերը։

Witznitz էլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 2020 թվականին, իսկ 2023 թվականի դեկտեմբերին դրա առաջին փուլը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել։ Այս նախագծի իրականացումն ամբողջությամբ ֆինանսավորվել է «Սիգնալ Իդունա» ապահովագրական կոնցեռնի կողմից։ Witznitz էներգետիկ պարկի գրեթե ողջ հզորությունը 15 տարով գնել է Shell-ը, որը հոսանքի կեսը կվերավաճառի Microsoft Corporation-ին:

Ե՛վ բրիտանական նավթագազային ընկերությունը, և՛ ամերիկյան տեխնոլոգիական հսկան մեծ քանակությամբ կանաչ էլեկտրաէներգիայի կարիք ունեն։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Մանե Սողոմոնյան