Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Խարբերդի գերեզմանատան հարակից տարածքում անչափահաս էր uպանվել․ նոր մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերինԳազ չի լինիԱյս լուրը պատմական նշանակություն ունի. Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա2 օր ջուր չի լինիԹուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին. Արա ՊողոսյանՂարաբաղի հարցում միացումն ակախությամբ փոխելը գիտակցված քայլ էր․ Լևոն ԶուրաբյանՂարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց․ փաստաբանԹրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՀաջորդ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա գերիների փոխանակում՝ 1,000-ը 1,000-ի դիմացՈրպես COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանը հույս ունի նպաստել կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը․ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿրեմլը գնահատել Է Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունըՀրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ կա տուժածԱրմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԱնդրեասյանն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասին
Մամուլի տեսություն

Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը սարերի հետևում չէ, այդ ուղղությամբ Երևանի քաղաքապետարանը շատ զգուշավոր քաղաքականություն է վարում։ Ըստ էության, հասկանում են, որ ժողովուրդը այդ որոշման դեմ հաստատ կըմբոստանա, ինչպես տեղի ունեցավ տարեսկզբին, երբ ՀՀ ՊԵԿ-ը փորձեց գործարկել օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց, արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացած եկամտից պետք է հարկ վճարեին նաև Հայաստանում, ինչը և ժողովրդի մեջ բողոքի հերթական ալիք բարձրանալու պատճառ դարձավ։ ՊԵԿ-ի որոշման դեմ բողոքողներն առանց ընդգծված առաջնորդ, շատ արագ ոտքի ելան, ինքնակազմակերպվեցին, ճանապարհներ փակեցին ու իշխանություններից պահանջեցին չեղարկել, իրենց բնորոշմամբ, այդ անարդար որոշումը։

Վարչախումբը տեսավ, որ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները շատ վճռական են տրամադրված, հասկացան, որ շատերը պարզապես վարկ ու պարտք փակելու և գոյություն պահելու խնդիր ունեն, հետևաբար չէր կարելի բացառել, որ խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները ծայրահեղ գործողությունների կդիմեին, ուստի, ինքնապահպանման բնազդից դրդված, շատ արագ կողմնորոշվեցին ու հասկացան նաև, որ անհնազանդության ակցիաները կարող են ինքնաբերաբար ընդլայնվել և Գեղարքունիքի ու Լոռու մարզերից տարածվել ամբողջ հանրապետությունով մեկ։ Մինչ ընդդիմությունը մտածում էր, թե ինչպես այս բողոքի ալիքը օգտագործի, իշխանությունները արագացված տեմպերով զայրացած բողոքողներին ընդառաջ գնացին, ավելի ճիշտ՝ նրանց գլխի տակ փափուկ բարձ դրեցին, ու այս թեման, կարծես, առայժմ փակված է։

Իսկ իրականում այս խնդիրը իր վերջնական լուծումը չի ստացել, ուղղակի այդպես «սառեցված» վիճակում դեռ երկար ժամանակ կարող է մնալ։ Ահա փողոցային պայքարով լոկալ խնդիր լուծելու մի օրինակ, որը ցույց տվեցին մեր շատ հարգելի «խոպանչիները», և որին չէին նախորդել քաղաքագիտական քննարկումներ ու «կլոր սեղանների» կազմակերպումներ։ Նրանց պայքարի հաջողության բանալին ու ամենաառանցքային գործոնը շատ հզոր մոտիվացիան էր, որը հնչում է այսպես. «Ընտանիքը սրբություն է, այն պարտավոր ենք պահել ու պահպանել»։ Ինչպես հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, այն ժամանակ էլ Գեղարքունիքի մարզում իշխանությունները կարող էին անհամաչափ բիրտ ուժ գործադրել, սադրանքների գնալ, խլացուցիչ նռնակներ կիրառել, բողոքողներին բերման ենթարկել և այլն, բայց չարեցին, որովհետև վստահ էին, որ դա չէր աշխատելու, և բողոքի ալիքը կարող էր համազգայինի վերածվելով՝ անկառավարելի դարձնել ժողովրդի ցասումը։ Այստեղից պետք է հետևություն անենք, որ իշխանափոխության գլխավոր բանալին ևս ճիշտ մոտիվացիայի առկայությունն է։ Հասարակությունը շատ թեթև է տանում իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային կեցվածքն ու որոշումները։

Օրինակ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցից դուրս մղելու իշխանությունների որոշումը, կարելի է ասել, չհանդիպեց հանրային դիմադրության։ Մի քանի հորդորներ ու հայտարարություններ Հայ առաքելական եկեղեցու կողմից, մի քանի հայտարարություններ էլ այս ու այն կողմից հնչեցին, ու վերջ, հանձնվեցինք, ինչի մասին օրերս Վեհափառ հայրապետն էլ խոսեց, ճարահատյալ ու ցավով նշեց, որ ևս երկու տարի բարձր դասարաններում այն կդասավանդվի, իսկ 2026 թվականից ամբողջությամբ դուրս կմղվի ուսումնական հաստատություններից։ Չհամախմբվեցինք ու չկանխեցինք այս խայտառակությունը, և սրան հաջորդեց «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու անմիտ նախաձեռնությունը։ Եթե սրա դեմն էլ չառնենք, ապա սրան էլ կհաջորդի մեկ այլ «աննախադեպ» որոշում, ու այսպես շարունակ։

Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները, որոնք ոչ միայն հասարակության որևէ մի շերտին են վերաբերում, այլ ունի համազգային նշանակություն, ուստի տրամաբանորեն դա կարող է հիմք դառնալ համազգային արդարացի դժգոհության։ Այս մարդիկ մուրճն առել ու հայ ազգի ինքնության հիմքերն են փորփրում, փոխանակ մուրճն իր նշանակությամբ օգտագործեն։ Չունե՞նք մոտիվացիա այս ամենի դեմ պայքարելու համար։ Վստահ եմ՝ ունենք։ Այստեղ տեղին է հիշել Քրիստոսի խոսքը. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում