Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները Սպասվում են տեղումներ, լեռնային մասերում` ձյան տեսքով Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է Թրամփը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա կնվազի 3-5 աստիճանով Թուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք Չալաբյան Այսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Այս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան Թրամփի նամակը երեկ երեկոյան հասել է Թեհրան ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը Այս իշխանությունը մեր բնակչության նկատմամբ սոցիալական ատելություն ունի․ Հրայր Կամենդատյան
Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները․ Զաքարյան Կյանքից հեռացել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը 17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan Հայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունՄարտի 19-ին, 20-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում Դեսպան Խաչատրյանը և Լուվրի թանգարանի տնօրենը անդրադարձել են մշակույթի ոլորտում Ֆրանսիա-ՀՀ համագործակցությանը Կենսաթոշակները կբարձրանա՞ն․ ի՞նչ է փոխվելու Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները Նիկոլը ձգտում է օր առաջ ստանալ Էրդողանի հովանավորությունը․ Մենուա ՍողոմոնյանՔծնանքի «նուրբ արվեստը»՝ ՀՖՖ նախագահի կատարմամբ Մատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին ԴԱԿ-ն ինտերակտիվ քարոզարշավ է սկսում Գյումրիում Հայեր ջան, իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան դուք պատկերացնում եք, և շարունակել նման կերպ ապրել ուղղակի չի կարելի. Մհեր ԱվետիսյանԻսրայելի բնակիչներին կոչ են անում իրենց տանիքներին տեղադրել արևային մարտկոցներ Նիկոլ Փաշինյանի նոր որոշումները Մի քանի ժամով գազ չի լինի
Ժամանց

Գիտնականները Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գիտնականներն առաջին անգամ Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել, որը տեսականորեն կարող է հրաշալի վայր լինել Երկրի բնական արբանյակի վրա ապագայում մարդկանց համար բնակելի բազա ստեղծելու համար, գրում է BBC-ին։

Իտալացի գիտնականների կողմից ռադարի միջոցով հայտնաբերված քարանձավի խորությունն առնվազն 100 մետր է: Այնուամենայնիվ, հետազոտողները ենթադրում են, որ դա ընդամենը մեկն է հարյուրավոր նմանատիպ քարանձավներից, որոնք թաքնված են Լուսնի «դեռևս չուսումնասիրված ստորգետնյա աշխարհում»։

Իտալական Տրենտոյի համալսարանի գիտնականներ Լորենցո Բրուզոնեն և Լեոնարդ Կարերը քարանձավը հայտնաբերել են Հանգստության ծով կոչվող հայտնի լուսնային շրջանի նկարներն ուսումնասիրելիս: Ի դեպ, այս հատվածը Երկրից կարելի է տեսնել անզեն աչքով, և հենց այնտեղ է, որ ամերիկյան «Ապոլոն 11» առաքելության տիեզերագնացները 1969 թվականին կատարել են պատմության մեջ առաջին վայրէջքը:

Քարանձավի մուտքը Լուսնի մակերեսին է, իսկ տակը ուղղահայաց պատեր և թեք ներքին տարածություն է։

Գիտնականները ենթադրում են, որ քարանձավը առաջացել է միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր տարիներ առաջ, երբ տաք լավան շարժվում էր Լուսնի վրա. այն կարող էր նման թունել ստեղծել:

Աղբյուրը նկատում է, որ գիտնականները դեռ 50 տարի առաջ էին կասկածում, որ Լուսնի վրա քարանձավներ կան։ Բայց միայն 2010 թվականին է ՆԱՍԱ-ն՝ ամերիկյան օդատիեզերական գործակալությունը, Լուսնի ուղեծիր ուղարկել մի սարք, որը կոչվում էր Lunar Reconnaissance Orbiter, և այն ռադարի միջոցով ուսումնասիրել է այն վայրերը, որտեղ կարող էին գտնվել քարանձավների մուտքերը: Ստացված պատկերների վերլուծության արդյունքում այժմ կատարվել է վերը նշված բացահայտումը:

 

«Զարմանալի է։ Երբ նման բացահայտումներ ես անում, նայում ես ստացված լուսանկարներին և հասկանում, որ մարդկության պատմության մեջ առաջին մարդն ես, ով տեսել է դա»,- ասել է Կարերը։

 

Նա հավելել է, որ հետազոտության հեղինակներն անմիջապես հասկացել են, որ լուսնային քարանձավը կարող է լավ տեղ լինել տիեզերագնացների բազայի համար:

«Ի վերջո, կյանքը Երկրի վրա սկսվել է քարանձավներում, այնպես որ մարդիկ նույնպես կարող էին ապրել դրանցում Լուսնի վրա», - նշել է Կարերը: