Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ» Կողմերը հասել են անդառնալիության կետին. Արտակ Զաքարյան Նիկոլը թուրք է, ոչ թե քրիստոնյա, եթե մեր եկեղեցին այսպես անարգում է. քաղաքացի Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ» Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ» Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»
Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունԻնժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՓաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄԳեներալ Մաջիդ Մուսավին նշանակվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատարՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըՀայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկшլացիայի բացառման կարևորությունըԵկեղեցու դեմ արշավը կարող է հանգեցնել քաղաքացիական պшտերազմի․ մենք պետք է կանգնած լինենք բարիկադի հակառակ կողմում․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ ՀաջիևՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՀռոմի պապն Իրանին ու Իսրայելին պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերելու կոչ է արելԴատապարտում ենք Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները․ ՀՅԴ ԲյուրոԱնշարժ գույքի շուկան Հայաստանում՝ 2025 թվականին․ հայացք ներսից․ հարցազրույց՝ «Աղաջանյաններ» անշարժ գույքի գործակալության հիմնադիր Հայկ Աղաջանյանի հետՀակասանիտարական վիճակ՝ Գրիբոյեդով փողոցում․ բնակիչների խոսքով, Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի վարչակազմը կարող են ազդել «Վեոլիա ջրի» վրա, որպեսզի խնդիրը լուծվիԱմերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցելԻսրայելը կրկին հարվածել է ԹավրիզինԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասին
Մամուլի տեսություն

«Վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա». «Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում մենք, հղում անելով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ կառավարությունը որոշել է ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա: Նաև նշել էինք, որ «ըստ մեր աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ամենաբարձր «մակարդակի» հրահանգով «Քվանտում» այնպիսի ստուգումներ են անցկացվում, որոնց մի զգալի մասի իրավունքը չունեն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ն»:

«Փաստ» թերթը դիմեց նաև «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանին՝ խնդրելով մանրամասներ ներկայացնել այն մասին, թե ինչ է կատարվում վարժարանի շուրջ: Տնօրենը մեր լրագրողին տեղեկացրեց, որ վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա։ «Ստուգումներն անցկացվել են օրենքի շրջանակում, առանց խախտումների, ուստի քաղաքական ենթատեքստի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նմանատիպ ստուգումները, թեև որոշակի լարվածություն են մտցնում, բայց, որպես կանոն, հնարավորություն են տալիս վեր հանելու որոշ բացթողումներ, անելու հետևություններ և առավել արդյունավետ կազմակերպելու կրթական գործընթացը»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հենց այդ միտքն էր ինքն իր խոսքում արտահայտել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարության հետ վերջերս կայացած մի հանդիպման ժամանակ։

Տնօրենն անդրադարձավ մեր հրապարակման այն դիտարկումներին, որ «հաշվի չի առնված նույնիսկ ամառային արձակուրդների հանգամանքը», ինչպես նաև որ «այս ստուգումները նախերգանքն են, հիմնական գրոհը սկսվելու է սեպտեմբերից»։Մեր զրուցակիցը նշեց, որ «Քվանտ» վարժարանում արձակուրդները դեռ սկսված չեն. «Կրթական գործընթացը այս օրերին շարունակվում է, իսկ աշնանը նախատեսված հերթական ստուգումների մասին վարժարանը, ինչպես ստուգումների ցանկում գտնվող մի շարք այլ դպրոցներ, տեղեկացված է վաղուց»։

Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա վարժարանի տնօրենը դրանք առնվազն անհասկանալի կամ տարօրինակ է համարում: «Հենց այս տարվա մարտին ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով ներդրումային ծրագրի շրջանակում «Քվանտ» վարժարանին են օտարվել հարևանությամբ գտնվող շենք-շինություններ՝ իրենց սպասարկման տարածքով, ինչին արձագանքել էին բազմաթիվ լրատվամիջոցներ, և ինչի մասին գիտեն բոլորը։ Կառավարության կողմից ընթացք է տրվել նաև վարժարանի զարգացման հետ կապված մեկ այլ շատ հետաքրքիր ծրագրի: Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ հարաբերություններին՝ կարևոր է նշել, որ «Քվանտ» վարժարանի տնօրենը անդամ է նախարարի նախաձեռնությամբ կազմակերպված Մանկավարժական ակումբի, որի շրջանակում նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, փոխնախարար և այլն) և դպրոցների տնօրենների հանդիպումներն անցնում են աշխատանքային առողջ մթնոլորտում, և բաց, անկաշկանդ քննարկվում է հանրակրթությանը վերաբերող ցանկացած հարց, այդ թվում՝ սուր, խնդրահարույց։ Նման մի հանդիպում էլ անցկացվեց ս. թ. հուլիսի 12-ին «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում»,-ասում է Ռոբերտ Վարդանյանը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ 1991 թ. հիմնադրված «Քվանտ» վարժարանը արդյունավետ գործունեություն է ծավալում ՀՀ կրթության ոլորտում ու պետության հետ համատեղ իրականացրել և այժմ էլ իրականացնում է կրթության զարգացմանը միտված մի շարք ծրագրեր՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն փորձով։ «Վարժարանն արդեն մի քանի տասնամյակ հաստատուն քայլերով գնում է առաջ՝ իր առջև դնելով նորանոր խնդիրներ և փորձելով գտնել դրանց արդյունավետ լուծումներ»,-ասաց տնօրենը՝ միևնույն ժամանակ իրականությանը ոչ համապատասխան գնահատելով վարժարանի աշակերտների՝ միջազգային օլիմպիադաներում 67-տոկոսանոց արդյունքի մասին տեղեկությունը, ինչպես նաև անհասկանալի ու անընդունելի համարելով, ընդհանրապես, տարբեր կրթական հաստատությունների միջև լարվածություն առաջացնելու որևէ փորձ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում