Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ» Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Եկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն Սուրենյանց «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ» Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ» Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ» Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի Սարգսյան Իրանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Մենք երախտապարտ ենք Իրանին և Դիմադրության առանցքին. ՀԱՄԱՍ (տեսանյութ) Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով. Պաղեստինի ԱՆ Մենք ստանդարտ, հայկական ընտանիք ենք, ավանդապաշտ. Գոռ ՀակոբյանԷլեկտրամոբիլը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուցՈւկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի նոր հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղnւթ․ ԶախարովաԱՄՆ-ն որևէ շոշափելի օգնություն չի հատկացնում Հայաստանին. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլըՀՀ-ի մակարդակը սրանք իջեցրել են ինքնավարության մակարդակի. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ կանեն զեկույցի հրապարակումից հետո Փաշինյանի համար միակ արժեքը որկորն է Փաշինյանի վախերը. ինչո՞ւ է զանգել Պուտինին Նոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ Պահանջել գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի մաս. Ավետիք Չալաբյանի առաջարկներըԺողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման. Մենուա ՍողոմոնյանԱյս վարչախումբը հանրային գիտակցության մանիպուլյացիայով է զբաղված. Ավետիք Չալաբյան«Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ»
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի նախկին ԱԳ նախարար, ըստ լուրերի՝ նորընտիր նախագահի հավանական խորհրդական Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերի գիրքը, որ օրերս է հրատարակվել, Հայաստանում բավականին աղմկոտ արձագանքների տեղիք է տվել: Ճիշտ է, հայկական իրողությունների առումով աղմկահարույց է ոչ թե ամբողջ գիրքը, այլ «Կովկասյան առնչություններ» գլուխը, որտեղ Իրանի ԱԳ նախկին նախարարը վկայություններ է տվել 44-օրյա պատերազմի և իր պետության միջնորդական ջանքերի մասին: Մասնավորաբար, Զարիֆին վկայում է, որ 2020 թվականի հոկտեմբերի վերջերին ԻԻՀ-ն որոշակի ջանքեր է գործադրել՝ պատերազմը դադարեցնելու և կողմերի համար փոխշահավետ պայմաններով հրադադարի կամ ռազմական գործողությունների ընդհատման հասնելու նպատակով:

Հաշվի առնելով, թե հանրագումարում ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ այդ պատերազմը Հայաստանի ու Արցախի համար՝ «գերագույն գլխավոր հրամանատար» Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ու քայլերի պատճառով, իրանական կողմի առաջարկությունը միանգամայն ընդունելի է նկատվում: Այսպես. «Մենք առաջարկում էինք՝ կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը»,վկայում է Զարիֆին: Բայց դա էլ ամենը չէ:

Իրանի նախկին ԱԳ նախարարն առանց երկիմաստությունների, միանգամայն հստակ նշում է. «Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտ Արաղչին (այն ժամանակ իր տեղակալը և այս հարցով գլխավոր բանագնացը-խմբ.) մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ. ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին»: Ցանկացողներն, իհարկե, կարող են մամուլում հրապարակված ավելի ընդարձակ հատվածներ գտնել ու ծանոթանալ, բայց արդեն վերը նշվածն էլ բավարար է, որպեսզի Հայաստանում առնվազն ևս մեկ անգամ հետահայաց դիտարկվեն ողբերգական 2020ին ծավալված իրադարձությունները ու դրանց՝ բազմապատիկ ավելի ողբերգական հետևանքները:

Ի դեպ, նկատենք, որ Զարիֆի հուշերի գրքում ներկայացված մանրամասնություններին աղմկոտ արձագանքել են իշխանությունից կախում չունեցող փորձագետներ ու մեկնաբաններ: Սակայն փաշինյանական իշխանությունն ու քարոզչությունը իրենց շեֆին մերկացնող այս վկայությունների վերաբերյալ առայժմ «օպերատիվ լռության» մոտեցում են դրսևորում: Այն է՝ «ոչ տեսել ենք, ոչ լսել, մենք արձակուրդում ենք»: Մի խոսքով, փաշինյանական քարոզչությունը շեշտն ու հույսն այն բանի վրա է դրել, որ այլ աղմկահարույց մերկացումների նման սրա մասին էլ մի երկու օր կասեն-կխոսեն, կանցնի-կգնա: Մինչդեռ, սա ոչ միայն հետահայաց քննարկման, այլ միանգամայն լուրջ հետաքննության առավել քան բավարար առիթ է, մանավանդ, երբ համադրում ենք արդեն հայտնի փաստերը, եղելությունները և հայտարարությունները:

Ի՞նչ է ստացվում: Իսկ ամենից առաջ ստացվում է այն, որ բացի Մոսկվայի, կոնկրետ՝ Պուտինի ջանքերից՝ դադարեցնել պատերազմը, եղել են նաև իրանական միջնորդական ջանքեր: Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հայտնի է, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն Ալիևի (կարելի է ասել՝ նաև թուրքական կողմի) հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանը բավականին կտրուկ կերպով այն մերժել է: Ռուսական կողմը հետագայում մանրամասնել էր նաև, որ Փաշինյանը հայտարարել է, թե՝ մենք կշարունակենք կռվել կամ նման մի բան: Դրանից հետո, գրեթե զուգահեռ, եղել է, փաստորեն, նաև իրանական միջնորդական ջանքերի նկարագրված պատմությունը: Էլի՝ թուրքերն ու ադրբեջանական կողմը համաձայնել են, մերժողն էլի եղել է հայկական կողմը: Հասկանալի է, որ ո՛չ «նախկիններն» էին դա, ո՛չ «ռուսամետները», ո՛չ էլ անգամ Պապ թագավորը: Մերժողը եղել է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար:

Ավելին, հանրահայտ է, որ ներկայում ամեն կերպ պախարակվող, գրեթե թշնամի ներկայացվող ՀԱՊԿ-ի կողմից դեռ նախքան պատերազմի սկիզբը (մոտ մեկ ամիս առաջ) Հայաստանի պատկան մարմիններին որոշակի նախազգուշացում է արվել՝ մոտակա շրջանում ադրբեջանաթուրքական հնարավոր ագրեսիայի, պատերազմի հնարավոր միջոցների, հավանական սցենարի վերաբերյալ, ի լրումն՝ առաջարկվել է կազմակերպության շրջանակներում անցկացնել զորավարժություններ, ինչը, փաստորեն, նույնպես մերժվել է: Հայտնի են նաև ԳՇ նախկին պետի վկայությունները՝ պատերազմի հավանականության, դրան Թուրքիայի մասնակցության ու մեր հնարավորությունների վերաբերյալ, առաջարկությամբ, որ պատերազմի դեպքում պետք է ջանալ բոլոր հնարավոր միջոցներով այն հնարավորինս արագ դադարեցնել:

 

Մինչդեռ, ինչպես վկայում են ՌԴ նախագահը, արդեն նաև ԻԻՀ նախկին ԱԳ նախարարը ու հատկապես՝ հիմնական իրադարձությունների ընթացքը, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մերժել է պատերազմի դադարեցման իրական հնարավորությունները: Այստեղ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը 2018-20 թվականներին հնարավոր ամեն ինչ արել են բանակցային գործընթացը փակուղի մղելու, ադրբեջանական ու թուրքական կողմերի համար ռազմական ագրեսիայի դիմելու «լեգիտիմ հիմքեր» ապահովելու ուղղությամբ: Հենց միայն Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», բավարար է՝ այդ մեղադրանքը հիմնավորելու համար (չնայած ապացույցներ ու փաստարկներ էլի կան): Իսկ արդեն երբ սկսվել է թշնամու ռազմական ագրեսիան, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը մի կողմից՝ հետևողականորեն մոլորության ու քարոզչական տեռորի տակ էին պահում հայ հանրությանը, կանխամտածված մոլորության մատնում՝ «հաղթում ենք», «զգետնում ենք», չգիտես, թե էլ ինչ ենք անում, իսկ մյուս կողմից՝ տիրապետելով իրական տեղեկություններին, ռազմաճակատում տիրող ծանր վիճակի մասին փաստացի տվյալներին՝ շարունակաբար մերժել են ռազմական գործողությունները դադարեցնելու ռեալ հնարավորությունները:

Ընդգծենք՝ սա արել է մի կառավարություն, մի իշխանություն, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա հանձնարարությամբ՝ իր «կարկառունները» շարունակաբար ականջ են կոշտուկում «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի» մասին դատարկախոսությամբ: Իբր՝ իրենք «խաղաղասերներ» են: Մինչդեռ, 44-օրյա պատերազմի դեպքում դիրքավորվել են հնարավորինս «ռազմատենչ»: Հստակ իմանալով, որ մեր զինուժը հայտնվել է ծանր վիճակում, նրանք կտրուկ մերժել են ռազմական գործողությունների դադարեցման ինչպես ռուսական, այնպես էլ՝ իրանական առաջարկությունները: Այսինքն՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը այդպիսով մեր զինուժին նաև զրկել է դադար առնելու, ուժերը վերադասավորելու, զինանոցը համալրելու հնարավորություններից: Ավելին, Փաշինյանն ու փաշինյանականները հաճախ են դիմում էժանագին ու ճղճիմ քարոզչական հնարքների՝ նշելով, թե՝ «այդ ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին եք ուզում այս կամ այն բանն անել...»:

Այնինչ, հենց անձամբ իրենք, անձամբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանավորները, ունենալով պատերազմը դադարեցնելու ռեալ հնարավորություններ, շարունակել են մահվան ուղարկել հազարավոր զինվորների: Փաշինյանի ռեժիմը մինչև օրս գաղտնի է պահում պատերազմում զոհվածների վերաբերյալ տվյալները, մինչև օրս հրապարակված չէ զոհվածների անվանական ցանկը: Բայց որքա՞ն նվազ կլինեին այդ զոհերը, եթե Փաշինյանը չմերժեր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունները: Ու այսքանից հետո այդ անձը հազարավոր ու հազարավոր երիտասարդների մահվան մատնելուց հետո մի բան էլ կանգնում ու հայտարարում է, թե իր սխալն այն է եղել, որ 2018-ին միանգամից չի հայտարարել, որ Արցախն ու Հայաստանի տարածքները պետք է հանձնել թուրքերին:

Իմանալով, որ բանակը տանում ես պարտության, ո՞վ պետք է լինել, որպեսզի մերժես պատերազմը դադարեցնելու առաջարկը (առաջարկները), շարունակես մարդկանց մահվան ուղարկել, ապա կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրես՝ հայտարարելով, թե դա արել ես... «կյանքեր փրկելու համար»: Չնայած, զոհվածներին «պլ յուս-մինուս 50»-ով հաշվող մեկից ինչ էր պետք սպասել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում