Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ»
Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովԿառավարությունը երկիրը տանում է քաոսի՝ hարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը․ Տիգրան ԱբրահամյանՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՓաշինյանի առավոտյան գրառումները դարձել են բացահայտ ու ցինիկ պատվեր պետական ինստիտուտների, իրավապահների համար․ ՍուրենյանցՍամվել Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ հայց է ներկայացրել․ Hetq.amԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԳողոնը հայտնաբերվել է նկուղում. նոր մանրամասներ Իրանի հակահայկական երկրորդ քայլը ԱՄՆ-ը պահպանում է կապերը Իրանի հետ և հույս ունի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել. Սպիտակ տունՌուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ ՎեհարանըԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանումՄեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ«Էդ ո՞ւմ ես ասում, վիզդ կպոկեմ», «Այ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես». դրվագ՝ ԱԺ ծեծկռտուքից (տեսանյութ)«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան
Սպորտ

Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական  խաղերը:

Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզ է մեկնում Օլիմպիական կրկնակի չեմպիոնության հետևից:

-Արթո՛ւր, մասնակցելու եք Ձեր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առանձնահատուկ:

-Ինձ համար բոլոր Օլիմպիական խաղերը ու նաև բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել եմ, առանձնահատուկ են: Այս Օլիմպիական խաղերում էլ պայքարելու եմ ոսկե մեդալի և չեմպիոնության համար:

-Երբ սպորտում նվաճում ես հնարավոր բոլոր տիտղոսները, ո՞րն է առաջ գնալու և շարունակելու մոտիվացիան:

-Զգում եմ, որ ունեմ այդ հնարավորությունը՝ պայքարելու և հաղթելու: Երևի հենց դա է ինձ մոտիվացնում: Ցանկացած մրցաշարի, անկախ թե քանի անգամ եմ այնտեղ հաղթել, տրամադրվում եմ՝ կարծես իմ առաջին հաղթանակն եմ տանելու:

-Արդյոք ինքներդ Ձեզ ապացուցելու բան ունե՞ք Փարիզում:

-Ոչ, կարծում եմ՝ վաղուց ամեն ինչ ապացուցել եմ: Պարզապես հաճույք եմ ստանում սպորտից: Զգում եմ, որ կարող եմ լավ մասնակցել:

-Առհասարակ, ինչպիսի՞ն է տրամադրվածությունն, ու ի՞նչ սպասելիքներ ունեք 33-րդ Օլիմպիական խաղերից:

-Ամեն ինչ լավ է: Հիմա լավ մարզավիճակում եմ: Ամբողջ տարին լավ մարզվել ու արդյունավետ հավաքներ ենք անցկացրել: Ճիշտ է՝ թեթև վնասվածքներ ունեմ, բայց այդքան շատ չեն խանգարում: Հուսով եմ՝ մինչև Օլիմպիական խաղեր էլ ավելի լավ վիճակում կլինեմ:

-Ի՞նչ կասեք Փարիզ-2024-ին մասնակցող մեր Օլիմպիական թիմի մասին:

-Նախորդ երեք Օլիմպիական խաղերին միշտ քանակապես ավելի շատ ենք եղել, բայց որակապես հիմա, թերևս, լավագույն հավաքականն ունենք: Հուսով եմ՝ շատ մեդալներով կվերադառնանք: Բոլորն էլ մեդալի հավակնորդներ են և արժանի են մրցանակային տեղերի:

-Իսկ ինչպիսի՞ն է Օլիմպիական խաղերի մթնոլորտը:

-Ինձ համար արդեն սովորական է այն ամենն, ինչ այնտեղ կատարվելու է: Երևի նաև այդ պատճառով, որ սրանք իմ 4-րդ Օլիմպիական խաղերն են լինելու: Առաջին խաղերին լարվածությունը շատ մեծ էր, հիմա ավելի հանգիստ եմ:

-Օլիմպիական խաղերի չեմպիոնությունը նվաճեցիք 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Ի՞նչ հիշողություններ ունեք:

-Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում: Կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի:

-Ի՞նչ մրցակցություն եք ակնկալում Փարիզ-2024-ում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանոթ եք Ձեր բոլոր մրցակիցներին, և բոլորն էլ Ձեզ լավ գիտեն:

-Օլիմպիական խաղերին պատահական մարզիկներ չեն լինում. պետք է վարկանիշ նվաճես, որ իրավունք ունենաս մասնակցելու: Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Եթե մի ըմբիշ հասել է Օլիմպիական խաղեր, ուրեմն ուժեղագույններից մեկն է: Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, չորս գոտեմարտ պետք է անցկացնեմ, ու չորսն էլ ինձ համար եզրափակչի պես են լինելու:

- Հետաքրքիր է՝ Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է այն միտքը, որ Ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են:

-Իհարկե, կա նման բան: Բայց, կարծում եմ, փորձն օգնում է, որ ճիշտ տրամադրվես, ու լարվածությունը չխանգարի քեզ:

- Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվում այն էմոցիան, որ մի քանի սերունդների համար Դուք մոտիվացիա եք և ոգեշնչման աղբյուր:

-Իհարկե, փորձում եմ օրինակ ծառայել ավելի փոքր սերնդի համար, իմ խորհուրդներով օգնել թե՛ մարզումների ժամանակ, թե՛ մարզումներից դուրս:

-Ոչ միայն հարազատ Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում և սփյուռքում Ձեզ բոլորը ճանաչում և Ձեզ համար ցավում: Սա ի՞նչ զգացողություններ է առաջացնում:

-Իհարկե, շատ հաճելի է: Յուրաքանչյուր մրցաշարում զգում եմ, որ ներկայացնում եմ մի ամբողջ երկիր ու ազգ: Մեր բոլոր հայրենակիցների կողմից մշտապես շատ մեծ աջակցություն եմ զգացել, ինչի համար շատ շնորհակալ եմ:

-Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ձեր և Ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել ըմբշամարտով, այդ թվում՝ Գյումրիում:

-Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի մեծ թվով երեխաներ են սկսում հաճախել մեր մարզադպրոց: Զգում եմ, որ մեր հաղթանակներն իսկապես նպաստում են, որ երեխաներն ավելի ոգևորված գան մարզվելու:

-Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:

-Կարծում եմ՝ ոչ թե հետաքրքրության, այլ ենթակառուցվածքների ու պայմանների հետ կապված խնդիր ունենք: Հիմա Գյումրիում մեծ սպորտային համալիր է կառուցվում, որը մեր սպորտային քաղաքին շատ պետք է: Երևի մեկ տարուց կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան լուրջ սպորտային համալիր, որտեղ մի շարք մարզաձևերից մրցումներ ու հավաքներ անցկացնելու հնարավորություն կլինի: Կարծում եմ՝ սա մեծ խթան կհանդիսանա Գյումրիում ոչ միայն ըմբշամարտի, այլև մյուս մարզաձևերի զարգացման համար:

- Հետաքրքիր է՝ Ձեր առաջին Օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:

-Կարծում եմ՝ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը միշտ էլ մեր կողքին են եղել ու ամեն կերպ աջակցել են:

-Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Ալեքսանյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:

-Կարծում եմ՝ որպես մարդ չեմ փոխվել: Որպես մարզիկ՝ հաղթանակներս են ավելացել, փորձն է ավելացել: Հիմա ավելի հանգիստ եմ:

-Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է...

-Այո: Ամեն ինչ փորձից է գալիս:

Բլից

-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-Մեկ ամբողջ օր չէ, բայց շատ մարզիկներ կան, որոնց հետ կուզեի շփվել ու խորհուրդներ ստանալ:

-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Չընկճվել ու պայքարել մինչև վերջ:

-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Իմ ընտանիքը:

-Ձեր կյանքի կանոնները:

-Չկան: Ինձ համար կյանքը պայքար է. պետք է միշտ պայքարենք:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր չունեմ:

-Ինչի՞ն եք հավատում:

-Աստծուն:

-Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

-Շատ վերնագրեր կարող էր ունենալ:

-Հարց, որին անպայման կուզեիք պատասխանել, բայց երբեք չեն հարցրել:

-Կարծում եմ՝ բոլոր հարցերը տվել են: