Անարդարացի վերաբերմունք կա Արթուր Ալեքսանյանի հանդեպ․ պատկան մարմինները հետևողական պետք է լինեն և խնդրին լուծում տան․ Ռոման Մուրադյան

Ինչպես հայտնի է, օրերս Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակչում հունահռոմեական ոճի իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավին 4։1 հաշվով հաղթանակ տարավ հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։ Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր կարիերայի չորրորդ օլիմպիական մեդալը, որը նրա երկրորդ արծաթն էր անընդմեջ։ 

Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում լրագրողներին ասել է, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց։

 

Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպին՝ «Մուրադյան հիմնադրամի» նախագահ, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի խորհրդի նախկին նախագահ Ռոման Մուրադյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ թեև չի տիրապետում մրցաշարը գնահատող դատավորների գիտելիքներին, սակայն խոսել է աշխարհի տարբեր երկրներում գտնվող այդ մասնագիտության տեր ընկերների հետ և իրենք միաբերան պնդել են, որ Արթուր Ալեքսանյանը իրավացի է և արդարացիորեն է իր բողոքի ձայնը բարձրացնում։

«Հանձնաժողովը և մրցավարները սխալ են գնահատել և անարդարացի վերաբերմունք կա մարզիկի նկատմամբ։ Ուզում եմ նշել, որ սա առանձին մարզիկների բարձրաձայնելու խնդիրը չէ, այս հարցով համապատասխան պետական կառույցները պիտի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և հասնեն խնդրի արդարացի լուծմանը, ես հուսով եմ, որ պատկան մարմինները հետևողական կլինեն և մեր հայ մարզիկի հանդեպ այս անարդարությունը լուծում կստանա»,-նշեց Ռոման Մուրադյանը՝ հավելելով, որ նման քայլը մյուս սերունդների համար օրինակ կլինի, երբ տեսնեն, որ իրենց թիկունքում ուժ կա։ 

Նշենք, որ «Մուրադյան հիմնադրամը» Արթուր Ալեքսանյանի անունով կրթաթոշակներ է տրամադրում Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լավագույն ուսանողներին։

«Ճանաչիր Եվրասիան. Ղրղզստան». «Եվրասիա» ԻՀԿ-ի նոր ծրագիրը Գեղարքունիքում քույրը կանխել է եղբոր ինքնասպանությունը. նրանց հայրն օրեր առաջ է ինքնասպան եղել Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել Այս վարչախումբը շփվում էր միայն ԱՄՆ դեմոկրատների հետ. Ավետիք Չալաբյան «Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել. ռուսական կողմն արձակել է 145, ուկրաինականը՝ 70 անօդաչու Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024» Ռուսաստանը գտել է արևային մարտկոցներում ավելի շատ լույս գրավելու միջոց Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Կենդանակերպ. չար հորոսկոպ Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարը Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է․ Արմեն Հովասափյան «ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ Տիգրան Ավետիսյանի «Սխալ երկիր» ալբոմի հանրային ներկայացումը ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը
website by Sargssyan