Ո՞վ և ինչո՞ւ է խոչընդոտներ ստեղծել ԲՐԻԿՍ-ի համաժողովի անցկացման համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Երևանում կայացել է «ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որի նպատակը, ինչպես կազմակերպիչներն են նշում , ԲՐԻԿՍ-ի մասին հայկական քաղաքական վերնախավի և հասարակության իրազեկվածության բարձրացումն է:

Համաժողովի նախաձեռնող, կազմկոմիտեի նախագահ, «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը նշում է, որ Հայաստանի համար շահեկան է դիտարկել ինտեգրումը ԲՐԻԿՍ-ին։ «Հայաստանի կարևորագույն ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամ է. այս տարի կառույցին է միացել նաև հարավային բարեկամ հարևանը՝ Իրանը։ Միայն այս երկու երկրների ներկայությունը կազմակերպությունում պետք է նրա նկատմամբ հայկական քաղաքական դաշտի և հասարակության կողմից առաջացնի հետաքրքրություն և, ինչու ոչ, ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն»,- ասում է Ավետիսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի առևտրաշրջանառության ամենաբարձր ցուցանիշները ՌԴ-ի, ԱՄԷ-ի և Չինաստանի հետ են, որոնք ԲՐԻԿՍ-ի անդամներ են: Ավետիսյանը միևնույն ժամանակ նշել է, թե ակնհայտ է, որ անգլոսաքսոնական աշխարհը պայքար է մղում ԲՐԻԿՍ-ի երկրների հետ, բայց դա չի թուլացնում կազմակերպությունը, հակառակը։

Ի դեպ, այս համաժողովը զերծ չի մնացել նաև քաղաքական որոշակի «ենթատեքստից»: Ի սկզբանե նախատեսվում էր համաժողովն անցկացնել Հայաստանի գիտությունների ակադեմիայի մեծ դահլիճում: Սակայն ինչինչ պատճառներով հրաժարվել են տրամադրել այդ դահլիճը: Հետո հայտարարվեց, որ համաժողովը կայանալու է Հայ-ռուսական պետական համալսարանի հարթակում: Սակայն, ի վերջո, այն կայացել է «Մոսկվայի տուն» կենտրոնի դահլիճում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս բոլոր խոչընդոտները թելադրված են եղել իշխանությունների կողմից՝ ամենաբարձր մակարդակով: Մեր տեղեկություններով, խանգարելու փորձերը սրանով չեն ավարտվել: Թե էլ ինչ խնդիրներ են եղել, փորձեցինք ճշտել Մհեր Ավետիսյանից, սակայն նա միայն նշեց, որ ինքն առանձին անդրադարձ է կատարելու համաժողովի հետ կապված բոլոր «այդ անհեթեթություններին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախաձեռնությունը մեր արձագանքն է ՀՀ-ում ստեղծված իրականությանը. մեկնարկեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը Մայրուղիների արևային մարտկոցները կփակեն համաշխարհային էներգիայի սպառման ավելի քան 60%-ը Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս է Նիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվել Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Армению в финале мирового конкурса представит красавица и умница Ирина Захарова. Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ
website by Sargssyan