Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Խարբերդի գերեզմանատան հարակից տարածքում անչափահաս էր uպանվել․ նոր մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանըՕդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերինԳազ չի լինիԱյս լուրը պատմական նշանակություն ունի. Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա2 օր ջուր չի լինիԹուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին. Արա ՊողոսյանՂարաբաղի հարցում միացումն ակախությամբ փոխելը գիտակցված քայլ էր․ Լևոն ԶուրաբյանՂարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց․ փաստաբանԹրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՀաջորդ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա գերիների փոխանակում՝ 1,000-ը 1,000-ի դիմացՈրպես COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանը հույս ունի նպաստել կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը․ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿրեմլը գնահատել Է Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունըՀրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ կա տուժածԱրմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԱնդրեասյանն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ
Մամուլի տեսություն

Տարածաշրջանային պայթյունավտանգ իրավիճակը և Հայաստանի «անդարդ» իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի թիվս այլ, մեղմ ասած, ոչ դրական կողմերի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատմության մեջ կմնա նաև որպես ամենաանհաղորդը։ Թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային գործընթացները սահում են Երևանի կողքով, բայց այնպիսի տպավորություն է, որ դրանք չեն հետաքրքրում օրվա իշխանություններին: Դե, ինչ-որ առումով նաև քաղաքական այլ միավորներին ու հենց հանրությանը։ Իրանն ու Իսրայելն իրար ոչնչացնելու շեմին են, Ուկրաինան ներխուժել է Ռուսաստան, Արևմուտքը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, Մերձավոր Արևելքում եզդիների նոր ցեղասպանություն է ծրագրվում, Իսրայելն Ադրբեջանից հետ է կանչում իր զինվորականներին կամ, ընդհակառակը, հրթիռներ տեղակայում Նախիջևանում...

Մի խոսքով, տարածաշրջանը փոթորկվում է, իսկ Հայաստանի իշխանությունները, կարծես, քնած են: Ավելի ճիշտ՝ տևական արձակուրդ էին մեկնել՝ բառիս իսկական ու փոխաբերական իմաստով: Պաշտոնական Երևանն իրեն դուրս է դրել տարածաշրջանային բոլոր զարգացումներից, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զբաղված է հեծանվավազքով, փառատոններով, լոբամաքրման ու այլ «խոհարարական», կենցաղային տեսահոլովակներ տարածելով։ Այսինքն, շոուով: Ասես Փաշինյանի բնակավայրը ոչ թե Հայաստանն է, այլ հեռավոր ինչ-որ երջանիկ մի աշխարհ, որը չի ալեկոծվում։ Մյուս կողմից՝ երևի թե Հայաստանի օրվա իշխանությունը լռում է, քանի որ նրա կարծիքը որևէ մեկին չի հուզում, բոլորը գիտեն, որ Հայաստանում որոշումները Փաշինյանը չէ, որ կայացնում է։ Նրա փոխարեն որոշակի կենտրոններում կայացնում են բոլոր որոշումները:

Օրինակ՝ Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոն մանրամասն բացատրել է, թե ինչ է նշանակում Հայաստանի հետ Եվրամիության համագործակցությունը։ Ի մասնավորի, նշենք երկու պարզ, հասարակ թեզեր, որոնք համառորեն չեն մտնում ո՛չ իշխանության, ո՛չ հանրության մի որոշակի հատվածի ուղեղը։ Առաջին՝ բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Բանակցում են գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնեն, թե որքան հեռու են հայ գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու են պատրաստ գնալ և համապատասխանեցնել փոխադարձ նպատակները։ Եվ երկրորդ՝ ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, դրանք երկու տարբեր բաներ են։ Այլ խոսքով, ԵՄ-Հայաստան բուռն սիրավեպը «ընթացիկ հարաբերությունների» մասին է, «ԶԱԳՍ գնալու» մտադրություն չկա։ Իսկ որո՞նք են ընթացիկ հարաբերությունները:

Թվարկենք մի քանի սկզբունքային գործոններ. Արևմուտքի համար առանցքային հակառուսական դիսկուրսը, ԵՄ դիտորդական առաքելությունը, փոխադարձ առևտուրը։ Առաջին երկու կետով, կարծես, լիակատար փոխըմբռնում կա, երրորդի դեպքում՝ 24 տոկոս անկում։ Փաստացի, ԵՄ-ին այդքանն էլ բավարար է, ինչո՞ւ բացել իր շուկան հայերի համար, եթե առաջին երկու կետերը ձրի էլ անում են։ Իսկ վիզաները չեղարկելու հարցի շուրջ նոր-նոր բանակցում են, տարիներ են պետք թեկուզ կես քայլ անելու համար։ Իսկ ի՞նչ է պահանջվում հայ հանրությունից. ուղղակի ապրել իր «երջանիկ» կյանքով, զվարճանալ, լավ սնվել, բոլոր մեղքերի մեջ մեղադրել ուրիշներին՝ ում կհրամայեն, իսկ սեփական իշխանությանն աջակցել ընտրություններին։ Կենտրոնամետ պոպուլիզմով տառապելն էլ խրախուսվում է, միայն թե հպարտությունն ազգային երանգներ չունենա։ Տիպիկ հոբբիթի կյանք։ Պարզապես այդ հոբբիթները ոչ ոքի պետք չեն, ով հասնի՝ կարող է խլել նրանց հողը, իրենց էլ վռնդել։ Ընդ որում, Գենդալֆն էլ չի օգնելու, նրան նախորդ սերիայում արդեն գլխավոր մեղավոր են հռչակել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում