Էլի մեղավոր են այլոք. ի՞նչ է կատարվում օպերային թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 7-ին Սանկտ Պետերբուրգի բալետային թատրոնի ներկայացման 15-րդ րոպեից հոսանքազրկվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը, ինչի հետևանքով ներկայացումը չկայացավ։ Թատրոնը տարածեց մի հայտարարություն՝ ողջ մեղքը բարդելով ՀԷՑ-ի վրա: Սակայն մասնագետները կարծում են, որ առաջին հերթին լավ կլիներ ընդունել սեփական թերացումները և ոչ թե քավության նոխազներ փնտրել՝ հանձին ՀԷՑ-ի։ Ի մասնավորի, խոսքն այն մասին է, որ եթե խնդիրը լիներ զուտ էլեկտրամատակարարման խափանումը, ապա օպերային շենքն ամբողջությամբ կհոսանքազրկվեր, այլ ոչ թե մասնակի։ Ավելին, եթե ճիշտ ժամանակին վերանորոգված լիներ 2-րդ հոսանքագիծը, ապա թատրոնը նման խնդրի առաջ չէր կանգնի։

Մեր իրազեկ զրուցակիցներից մեկը նշեց, թե գաղտնիք չէ, որ երկրորդ հոսանքագծերը նախատեսվում են նման իրավիճակների համար, որպեսզի րոպեների ընթացքում նմանատիպ խնդիրները կարգավորվեն։ Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ՀԷՑ-ից պարբերաբար իրականացրել են ստուգումներ և թատրոնի տնօրինությանը զգուշացրել առկա խնդիրների մասին։ Սակայն ինչպես երևում է, խնդիրը չի կարգավորվել, ու հիմա փորձ է արվում ամեն ինչ բարդել ՀԷՑ-ի վրա։ Դե, դա մեր երկրի համար դարձել է սովորական բան՝ հանդես գալ ամպագոռգոռ հայտարարություններով, հանրության ուշադրությունը շեղել բուն խնդրից և հերթական անգամ մեղադրել բոլորին, բացի իրենցից։ Ի դեպ, հավելենք, որ այս հարցի շուրջ պարզաբանմամբ էր հանդես եկել նաև ՀԷՑ-ը, ուր մասնավորաբար նշված է. «ՀԷՑ ընկերությունը վերջին շրջանում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից մի քանի անգամ ահազանգ է ստացել այն մասին, որ Թատրոնում պարբերաբար տեղի են ունենում հոսանքազրկումներ:

Խնդիրը պարզելու նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կատարել, ուսումնասիրել թատրոնի էլեկտրամատակարարման սխեման և պարզել, որ առկա է խնդիր թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում: Մեր մասնագետները տվյալ հանգամանքը մանրակրկիտ բացատրել են թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ներկայացնելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Ընդհատումները պայմանավորված են Թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման: Ս. թ. օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի ընդհատումից հետո ՀԷՑ-ի աշխատակիցները մեկ անգամ ևս այցելել են Թատրոն և մեկ անգամ ևս արձանագրել խնդիրը: ՀԷՑ ՓԲԸ բաշխիչ ցանցի այդ հատվածում թերություններ չեն հայտնաբերվել:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստակամ է տրամադրել լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ թատրոնին հնարավորինս աջակցելու համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank-ը 10 000 000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27-րդ Հեռուստամարաթոնին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Մոսկվայում կայացավ Հայ–ռուսական 2–րդ հասարակական ֆորումը Առկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթել է «Մալյորկա»-ին. Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Արմավիրում 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ Բժիշկը զգուշացրել է ջրծաղիկի մաhացու վտանգի մասին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել 24 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Ճապոնիան հայտարարել է 20 ատոմային ռեակտորին համարժեք արևային էներգետիկայի մասին Տղաս առավոտ 11 անց կես դուրս է եկել տանից, լուր չունենք Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե» Անընդունելի է բոլոր բուհերը տանել Ակադեմիական քաղաք․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք Չալաբյան Ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի․ Մենուա Սողոմոնյան «Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է». Հայկ Կոստանյան
website by Sargssyan