ԵՄ անդամակցության «թատրոնը»՝ տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ընդգծված արևմտամետ քարոզչություն իրականացնող հայաստանյան մի քանի միավորներ դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար, որը պետք է հանգուցալուծվի հանրաքվեի անցկացմամբ։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն, ԿԸՀ-ն տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն: Եթե հանձնաժողովը տասնօրյա ժամկետում գրանցի նախաձեռնող խմբին, ապա նրանք, Սահմանադրության համաձայն, կունենան 60 օր՝ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքելու և իրենց հեղինակած՝ «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան ներկայացնելու համար:

Փորձագիտական շրջանակներում կարծում են, որ հարցը հանրաքվեի չի հասնի, քանի որ, բացի նրանից, որ գործընթացն իր տրամաբանական ավարտին չի հասնի, Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվեն Հայաստանում կլինի ապօրինի։ Մեր երկիրը նույնիսկ չի էլ դիմել ԵՄ-ին անդամակցության համար, թեկնածուի կարգավիճակ էլ չունի։ Եթե Հայաստանը անդամակցության հարցով դիմած լիներ ԵՄ-ին, կմեկնարկեին համապատասխան բանակցությունները, որոնք իրենց հանգուցալուծումը կստանային անդամակցելու վերաբերյալ միջազգային պայմանագրի ստորագրմամբ։ Միայն դրանից հետո հարցը, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, պետք է դրվեր հանրաքվեի: Մյուս կողմից էլ՝ դեռ հարց է, թե տվ յալ պահին արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին ընդունել իր կազմում։

Համենայն դեպս, Հայաստանին իր կազմում ընդգրկելու ուղղությամբ եվրոպական համայնքի կողմից հստակ քայլեր չկան։ Այս պայմաններում ԿԸՀ դիմելու նշյալ ուժերի քայլից, ըստ շատ փորձագետների, ընդամենը «պակազուխայի» հոտ է գալիս, երբ արևմտյան գոծընկերներին ցանկանում են ինչ-որ գործընթաց ցույց տալ, իսկ իրականում արդյունքներն արդեն կանխորոշված են։ Վերջապես, որքան էլ որևէ վատ բան չկա դեպի Եվրամիություն ձգտելու ցանկության մեջ, նույնիսկ ընդհակառակը՝ ցանկացած երկիր պետք է գտնի համագործակցության և ինտեգրման «խողովակներ», այս ամենն առնվազն տարօրինակ է այն պարագայում, երբ մեր տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ թեքվում է դեպի զարգացող երկրների տնտեսական ակումբ՝ ԲՐԻԿՍ։ Հայաստանի առևտրային հիմնական գործընկեր Ռուսաստանն այս կազմակերպության հիմնադիր անդամ է։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ փոխկապակցված է նաև ԵԱՏՄ-ի շուկայական մեխանիզմներով։

Անցյալ տարի էլ մեր հարևան Իրանը, որի հետ ևս Հայաստանը սերտ տնտեսական կապեր ունի, դարձավ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Այս կազմակերպության անդամ է նաև Հնդկաստանը, որի հետ հարաբերությունները զարգանում են, ու Հայաստանը մեծ քանակությամբ սպառազինություններ է գնում։ Միաժամանակ Իրանի ու Հնդկաստանի հետ համագործակցությունը շատ կարևոր է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի (Հնդկաստանից պետք է հասնի Չաբահար նավահանգիստ, ապա Հայաստանով ու Վրաստանով դեպի Սև ծով ու ավարտվի Եվրոպայում) կյանքի կոչման տեսանկյունից։ Ուշագրավ է, որ օրերս պաշտոնապես ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել Թուրքիան, որը Արևմուտքի հետ համագործակցության մեծ փորձ է կուտակել։ Հայտն, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:

35 տարուց ավելի Թուրքիան բանակցում է ԵՄ-ի հետ, բայց այդպես էլ չի կարողանում անդամակցել այդ կառույցին։ Եվրամիությունը ժամանակի ընթացքում որոշակի պահանջներ է դնում Անկարայի առաջ, որոնք Թուրքիան չի կատարում: Բայց, այսքանով հանդերձ, Էրդողանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը՝ թերևս հաշվի առնելով, որ ԵՄ-ն խոշորագույն շուկա է Թուրքիայի համար։ Չնայած, նա ոչ մեկ անգամ առիթ ունեցել է հայտարարել, թե այդ նպատակը այնքան «կենսական» չէ, որքան, ասենք, 20 կամ նույնիսկ 10 տարի առաջ: Բայց քանի որ վերջին տարիներին ԵՄ-ի տնտեսությունը լճացման փուլում է՝ հիմնականում Արևմուտք-Ռուսաստան առճակատմամբ պայմանավորված, ապա Թուրքիան իր տնտեսական վեկտորը ուղղում է դեպի ԲՐԻԿՍ, որի երկրներն ահռելի տնտեսական ներուժ ունեն, ու թուրքական տնտեսությունը կարող է օգտվել նրանց հետ համագործակցության պտուղներից։

Բացի դրանից, ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը այնպիսի բարդ ընթացակարգեր չի նախատեսում, ինչպես ԵՄ-ին անդամակցելու դեպքում է։ Եվ եթե ԵՄ-ն որոշակի առումով ինքնիշխան լիազորությունների վերպետական պատվիրակում է նախատեսում բրյուսել յան կառույցներին, ապա ԲՐԻԿՍ-ն առավել ճկուն է՝ գործելով փոխհամաձայնության դաշտում։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ եվրոպական երկրներին էներգակիրներ մատակարարելով հանդերձ՝ Ադրբեջանն է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ձգտումներ ցուցաբերում։ Եվ որպեսզի Հայաստանը տարածաշրջանում միայնակ չմնա, ապա պետք է լրջորեն մտածի նշյալ հանգամանքների մասին՝ դուրս գալով «թատերական» բեմականացումներից և վերադառնալով «ռեալպոլիտիկի» դաշտ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի ղեկավարը Որոշ հասցեներում գազ չի լինելու Հարիսն ասել է, որ «ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է» Ըստ ՎԿ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 9% է Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեին «Շատ շուտով հասանելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար». Իվետա Մուկուչյան Տիգրան Ավինյանն աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար Գնդակը կկարոտի քեզ, մենք` նույնպես. Մեսսին` Ինիեստային Իրավապահները մտել են Արմավիրի բանտ․ օրենքով գողերին, «զոն նայողներին», տարել են ԱԱԾ մեկուսարան (տեսանյութ) Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալ Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից
website by Sargssyan