Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք
ՌԴ դաշնակիցը մասնակցելու է ՆԱՏՕ-ի վարժանքներին
Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասիցՍամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը. Փաշինյանն ուզում է զոռով ժողովրդին լարիԻսրայելը հարվածել է Դամասկոսում Սիրիայի ԶՈՒ ԳՇ համալիրին Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկումԹրամփը չի պատրաստվում Ուկրաինային հեռшհար հրթիռներ մատակարարել․ ReutersՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՆոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմՔաղաքացիությունը՝ թանկով«ՀայաՔվեն» բացեց Արաբկիրի տարածքային կառույցի գրասենյակըՊատանի երկրաբաններն այցելեցին ԶՊՄԿԱրևային էներգիան առաջին անգամ գերազանցել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներինԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ)Գազամատակարարման անջատումներ են սպասվումUcom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի դատական նիստը նշանակված է վաղը՝ հուլիսի 17-ինԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրըՆոր մանրամասներ՝ վագոն-տնակի հրդեհումից
Քաղաքականություն

Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում

Ընդդիմադիր բոլոր ուժերը, քաղաքական և հասարակական կազմակերպությունները պետք է համախմբվեն և միավորվեն հանուն Հայաստանի պահպանման, հայ ժողովրդի ապագայի, հանուն մեր զավակների և հետագա սերունդների։ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է այս մասին նշել իր ուղերձում՝ նկատելով, որ եթե դա չանեն այսօր, վաղը կարող է ուշ լինել:

Ըստ պաշտպանության նախկին նախարարի, Հայաստանի անսկզբունքային իշխանությունը հասցրել է մեր երկիրը անկախության, պատմական տարածքների կորստի, կանգնեցրել է հայ ազգն էքզիստենցիալ սպառնալիքի առջև։ Մենք կորցրել ենք մեր հայկական հողերը, հարյուր հազարավոր մարդիկ մատնված են տառապանքի, սպասվում է հայերի հերթական լայնածավալ ցեղասպանություն։ Արտաքին սպառնալիքների հետ մեկտեղ մեր երկիրը կործանվում է ներսից։ Մեր վզին փաթաթում են հասարակության քայքայման գաղափարախոսություն, կոչ են անում հրաժարվել հայրենասիրությունից, նախնիների հիշատակի հանդեպ հարգանքից։ «Այս գաղափարախոսության էությունը մեր ավանդական կրոնական արժեքների, հասարակական և բարոյական դարավոր հիմքերի վարկաբեկումն է։ Երկրում բացահայտ սերմանում են գենդերային քաղաքականություն, թմրամոլություն և հասարակությանը սպառնացող բազմաթիվ այլ արատներ, որոնք խորթ են հայ ժողովրդին: Գործող իշխանությունը բարձր արժանիք է համարում պետական ​​դավաճանությունը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետական կարևորագույն փաստաթղթից վերածվում է սակարկության օբյեկտի, հայ ժողովուրդը զրկվում է սեփական կարծիք ունենալու և այն պաշտպանելու իրավունքից։ Օրենքն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու կոչված պետական ​​կառույցներն աչք են փակում կատարվածին՝ վարչախմբի ճնշման ներքո»,- նշել է Կարապետյանը՝ նկատելով, թե այդ գաղափարախոսությունը հետապնդում է մեկ նպատակ․ հայ ժողովրդին իշխանություններին հպատակ ու հնազանդ դարձնել, մարդկանց մեջ սերմանել պարտվողական հոգեբանություն, անտարբերություն պետականության հանդեպ, հրաժարվել սեփական երկիրը պաշտպանելու իրավունքից։

Գեներալ-մայորը հիշեցրել է Ազգային հպարտության տրիբունալի՝ օրերս հրապարակած որոշումը, որով փաստվում է Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումները։ Նշում է՝ տրիբունալի որոշումը ներկայացրել են անձամբ Բագրատ Գալստանյանին՝ ուժերը միավորելու կոչով, բայց նրանից այդպես էլ պատասխան չեն ստացել։

«Մենք սատարում ենք Հայաստանի բոլոր հայրենասեր ու ընդդիմադիր ուժերին, որոնք անտարբեր չեն մեր Հայրենիքի ճակատագրին, մեր երեխաների ապագային։ Մենք պատրաստ ենք երկխոսությանը և այդ պատճառով 2024 թվականի հոկտեմբերի 2-ին գնացինք Հանրապետության հրապարակ, չնայած այն հանգամանքին, որ մեզ կարող էին մեղադրել այս շարժման հետևում գտնվող մարդկանց հետ համաձայնության մեջ։ Մենք տարբեր գաղափարախոսություններ ու ապագայի տեսլականներ ունենք, բայց իշխող վերնախավի հրաժարականի մեր պահանջները համընկնում են։ Մենք աջակցել ենք հայ ժողովրդին, որը համաձայն չէ երկրում տիրող իրավիճակի հետ»,- նշում է Կարապետյանը, հավելում, թե անձամբ են գնացել հրապարակ՝ ներկայացնելու որոշումը։

Պաշտպանության նախկին նախարարն առաջարկում է Հայրենիքի ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքական ուժերին միասին պայքարել վարչախմբի ղեկավարի և նրա կամակատարների դեմ, սատարել Ազգային հպարտության տրիբունալի որոշմանը և համատեղ ջանքերով հասնել դրա բոլոր դրույթների իրականացմանը, խորհրդակցություններ անցկացնել և միավորել ուժերն այն ոլորտներում, որտեղ նպատակներն ու խնդիրները համընկնում են, արդյունավետ երկխոսություն սկսել այն դրույթների շուրջ, որտեղ հայացքներն ու գաղափարները չեն համընկնում, միավորել ընդդիմադիր տեղեկատվական ռեսուրսները՝ համակարգված տեղեկատվական քաղաքականություն իրականացնելու, միացած կուսակցությունների ժողովրդական նախաձեռնությունները խթանելու համար։