Ucom-ը գործարկել է 5G ցանցն առաջին ինը քաղաքներում

Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման առաջին փուլի ավարտի մասին, որով նոր ցանցը գործում է ինը քաղաքներում՝ Ապարանում, Արթիկում, Չարենցավանում, Դիլիջանում, Գյումրիում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում և Ծաղկաձորում։ 

5G-ի գործարկումը նոր փուլ է Ucom-ի մարզային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրում, որի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն և հուսալի կապ ընկերության բաժանորդների համար։

5G տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ իրականացնել տվյալների փոխանակումը։

«5G ցանցի գործարկումը մեզ համար մեծ քայլ է դեպի թվային նոր իրականություն, որն առանցքային է մեր ընկերության տեսլականի համար։ Մեր նպատակն է բաժանորդներին ապահովել լավագույն թվային փորձառությունը՝ էլ ավելի արագ ինտերնետով, ինֆորմացիայի էլ ավելի մեծ ծավալների հետ աշխատելու հնարավորությամբ։ Մենք հասկանում ենք, որ 5G-ն պարզապես արագ ինտերնետ չէ. այն կարևոր շարժիչ ուժ է, որը նորարարության ու տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կբացի Հայաստանում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր արագ ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով:  Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung  սմարթֆոններում ևս։ 

Նշենք որ, Ucom-ը ընդլայնելու է իր 5G ծածկույթը՝ պարբերաբար տեղեկացնելով նոր նախագծերի մասին և հասանելի դարձնելով այս ժամանակակից կապը ավելի լայն հանրության համար։ Ավելի մանրամասն տեղեկություններ նոր սերնդի ցանցի մասին կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։ 

Ավելին՝ www.ucom.am կայքում։

Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային սառնամանիքներ են մոտենում Օրենքը խախտելով առգրավում են վաճառվող միսը ԱՄՆ-ը կրկնապատկում է չինական արևային սարքերի տուրքերը Գազատար է վնասվել․ մի շարք հասցեներում գազ չի լինի Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի Բենզին եմ լցրել վրես, ինձ կվառեմ. Գումի շուկայում պայթունավտանգ իրավիճակ է Ի՞նչ է նշանակում հոգեբանական անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. ՀայաՔվե «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Ի՞նչ են պայմանավորվել ՀՀ-ն, Իրանն ու Հնդկաստանը ՔՊ վարչախմբի տնտեսական վախճանը. Հրայր Կամենդատյան Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿ Ամուլսարի հանքը շահագործողների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. նախարար Փոխարինված հին ծառերից գոյացած փայտանյութը տրամադրվում է երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին․ Al Watan
website by Sargssyan