Գիտության խթանում. Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանյան մասնաճուղում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ» գիտական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը

Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճուղում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ» գիտական հանդեսի 10-րդ հոբելյանական թողարկման շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին գիտական հանրության անվանի ներկայացուցիչներ, ժողովածուի խմբագրական խորհրդի անդամներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ։ Հյուրերին ողջունեցին ժողովածուի պատասխանատու քարտուղար, Տնտեսական գիտությունների ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Բելլա Գաբրիելյանը և մասնաճյուղի տնօրեն, ժողովածուի պատասխանատու խմբագիր, պ․գ․թ․ Թամարա Վարդանյանը։

«Մեր գիտական հանդեսը միավորում է առաջատար տնտեսական գաղափարներն ու միտումները և հանդիսանում է այն հարթակը, որը միավորում է ինչպես ճանաչված գիտնականներին, այնպես էլ երիտասարդ հետազոտողներին։ Այս տարիների ընթացքում մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ որակը և բովանդակությունը քանակից կարևոր են», - նշեց Թամարա Վարդանյանը։

Շնորհավորական ուղերձով հանդես եկան նաև ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվ. Տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տ․գ․թ․ Ստեփան Պապիկյանը և ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչ Էռնեստ Մանուչարյանը։

Շնորհանդեսի ավարտին խմբագրական խորհրդի անդամներին հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ՝ երկարամյա համագործակցության և ժողովածուի զարգացման գործում ունեցած ներդրումի համար։

Հիշեցնենք, որ Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճուղի «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ․ որոշումներ, հեռանկարներ, լուծումներ» գիտական ժողովածուն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի ցանկում, ինչպես նաև РИНЦ (գիտական հղման Ռուսաստանյան ինդեքս) շտեմարանում։

             
Դոլարի փոխարժեքը մտահոգել էր Փաշինյանին. ԿԲ-ն մերժել է ինտերվենցիա անել Ինչ իրավիճակ է Սիսիանից մինչև «Զանգեր» հատվածում Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային սառնամանիքներ են մոտենում Օրենքը խախտելով առգրավում են վաճառվող միսը ԱՄՆ-ը կրկնապատկում է չինական արևային սարքերի տուրքերը Գազատար է վնասվել․ մի շարք հասցեներում գազ չի լինի Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի Բենզին եմ լցրել վրես, ինձ կվառեմ. Գումի շուկայում պայթունավտանգ իրավիճակ է Ի՞նչ է նշանակում հոգեբանական անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. ՀայաՔվե «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Ի՞նչ են պայմանավորվել ՀՀ-ն, Իրանն ու Հնդկաստանը ՔՊ վարչախմբի տնտեսական վախճանը. Հրայր Կամենդատյան Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿ Ամուլսարի հանքը շահագործողների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. նախարար
website by Sargssyan