Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ» Ի՞նչ այլընտրանք կարող է առաջարկվել բացառիկ պայմաններին. «Փաստ» Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը Հիշողությունը՝ որպես զենք. Երասխի երկնքում Մի-24-ի կործանումից հինգ տարի անց (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ Խաչատրյան Վերականգնվող էներգիայի աղբյուրները առաջին անգամ գերազանցել են ածխին Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Կրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ» «Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ» Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին՝ հայ իրականության միջազգային հնչեղության նշան
Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ ՍարգսյանՀանձնարարել է ռեւանշ-հարցազրույց կազմակերպել ․ «Հրապարակ»Բանակը, եկեղեցին և սփյուռքը՝ վերին պալատում. Չալաբյանի «ազգային իշխանության» մոդելը Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ»Ստյոպա Ասատրյանին իշխանավորները վստահեցրել են՝ «վարձքդ մեծ ա լինելու, չմտածես»․ «Իրավունք»4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ»Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է. «Ժողովուրդ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Նախաքննական մարմինը պատրաստվում է դիմել դատարան. ով է գործը քննող դատավորն ու ինչ է հայտարարագրելՎաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»Թուրք գործիչը կիսվել է հայաստանյան տպավորություններովՔանի դեռ Երևանը չի ներկայացնում հակափաստարկներ՝ Բայրամովի տարբերակը վերածվում է «պատմական փաստի»Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս․ դատախազությունԻ գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիներիԱրշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանՄանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածովԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր
echo '
';

Բա որ «շեֆը» զայրանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ բացահայտորեն ՔՊ-ի շահերն սպասարկող, ինչպես հենց քպականներն են ասում՝ «քաղաքական թիմի անդամ» Անահիտ Մանասյանը չի կարողանալու գոնե հավուր պատշաճի կատարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դերը, պարզ էր առաջին իսկ վայրկյանից, երբ հայտնի դարձավ նրան այդ պաշտոնում նշանակելու մասին: Ու խնդիրը անձը չէ, «թիմի անդամ» ով էլ լիներ, նույնն էր լինելու: Սակայն Անահիտ Մանասյանի պաշտոնավարումը եկավ ապացուցելու, որ նա չի կարողանում ապահովել իր պաշտոնը կրելու ձևական կողմն անգամ:
 
Ավելին, ժողբանահյուսությունն այդ պաշտոնը ներկա իշխանությունների օրոք կնքել է ՆԻՊ (Նիկոլի իրավունքների պաշտպան) կամ ՔՊԻՊ (ՔՊ-ի իրավունքների պաշտպան): Բայց նա շարունակում է նոր «նվաճումներ» գրանցել, ինչպես երեկ: Լրահոսից ու իրավապաշտպանների ահազանգումներից հայտնի է, որ ոստիկանությունն ու ռեպրեսիվ օրգանները, «ապօրինի զենքի մասին» ակնհայտորեն շինծու «օպերատիվ տվյալներով», ավելի ճիշտ՝ դրանց անվան տակ, վերջին օրերին ազատությունից զրկել էին ՀՀ 9 քաղաքացու, որոնք, տարօրինակ «պատահականությամբ», ընդդիմադիր ակտիվ երիտասարդներ են:
 
Երեկ մի խումբ հայրենակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան շարժման» առաջնորդներից Գառնիկ Դանիել յանը, բողոքի ակցիայով եկել էին ՄԻՊ-ի «դուռը», ինչպես ասվում է: Իսկապես էլ՝ ոստիկանական կամայականությամբ մարդիկ են ձերբակալվում, մեկը չի, երկուսը չի, իսկ ՄԻՊ-ի ձայնն անգամ չի լսվում: Մարդիկ էլ, բնականաբար, եկել էին ննջած կառույցն արթնացնելու համար: Բայց պարզվեց՝ ՄԻՊ-ի լռությունը դեռ «վերջը» չի: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվեց... լրագրողների ներկայությամբ հանդիպել բողոքի ակցիա անող քաղաքացիների հետ: Չէ, լուրջ. մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնող անձը խուսափում է... լրատվամիջոցներից, լրագրողների ներկայությամբ մարդկանց հետ հանդիպելուց:
 
Հայաստանում ՄԻՊ-ի պաշտոնում տարբեր գործիչներ են եղել, բայց առաջին անգամ ենք տեսնում մեկին, որ խուսափում է հրապարակայնությունից: Ռեժիմի բնույթն այնպիսին է, որ դրա ներկայացուցիչները անգամ իրենց պաշտոնից ուղղակիորեն բխող բաներից են խուսափում. բա որ «շեֆը» զայրանա՞: Ցավն այն է, որ «Նիկոլի Հայաստանում» իրավական տեսանկյունից անկախ մարմիններ են արդեն «շեֆի» զայրանալուց վախենում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում