Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում «Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ» Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»
Եղանակը կցրտի՞Այս պահին Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող բացառել. ԵղոյանԱՄՆ-ն Իսրայելում գտնվող իր քաղաքացիներին տարհանման հնարավորություն է տալիսՍամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համարԱրդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգըՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՍամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀMoody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայունՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմըՓաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմԵրևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՍամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենաԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում«ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմԵկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ ՍրբազանՑավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանին ու Անդրանիկ Քոչարյանին դուրս են դնելու ՔՊ-ից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի վերջին նիստը սպառնում է վերջինը դառնալ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Անդրանիկ Քոչարյանի համար։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, խմբակցության պատգամավորների, գործադիրի պաշտոնյաների, վարչության անդամների մասնակցությամբ նիստը բոլորովին էլ ինքնաքննադատության մասին չի եղել, ինչպես հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։ Մի քանի ժամ շարունակ ՔՊ-ականները «քացու» տակ են գցել Աղազարյանին և Քոչարյանին։

Հովիկ Աղազարյանի դեմ ներկուսակցական ընդվզման պատճառը, ինչպես և սպասելի էր, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ակնարկներն են՝ նրա որդու դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ։ Աղազարյանը փորձել է արդարանալ, թե իր որդին որևէ մեղք չունի, ինքն էլ նրա համար չի միջնորդել։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, թե քննությունը կպարզի, թե ով է ճիշտ, ով սխալ։ Ընդ որում, եթե Աղազարյանի որդու մեղքը հաստատվի, նրան դատելու են որպես «էտալոն»՝ հանրությանը ցույց տալու, թե ինչպես են վարվում կուսակցության ներսում բույն դրած հանցագործների հետ։ «Էտալոն» բառը Փաշինյանն է ասել՝ հատուկ շեշտելով։ Աղազարյանին էլ զգուշացրել են, որ այդ դեպքում նա էլ զրկվելու է մանդատից։
 
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նիստում փորձել է շանտաժ անել կուսակիցներին, հայտարարել է, թե վայր կդնի մանդատը, եթե իրեն զրկեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ի դեպ, այդ շանտաժն ընդունվել է խանդավառ ճիչերով, ՔՊ-ական պատգամավորները դեմ չեն ընդհանրապես ազատվել Անդրանիկ Քոչարյանից, ով իր խարդավանքներով հասցրել է իր դեմ հանել ողջ խմբակցությանը։ Արդեն երկուշաբթի օրը կորոշեն թե երբ նիստ գումարեն, քննարկեն Անդրանիկ Քոչարյանին մանդատազրկելու հարցը։

Այս օրերին ազդեցիկ ՔՊ-ականները հանդիպում են խմբակցության բոլոր անդամների հետ՝ զգուշացնելու, որ կողմ քվեարկեն Քոչարյանի պաշտոնազրկմանը, հակառակ դեպքում անհնազանդներին սպառնում են խնդիրներով։

Կարինե Մխիթարյան