Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում։ Այս մասին գրում է armsport.am-ը:
«Ո՞ւմ կցանկանայի տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում։ Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարել է ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո (0։2):




















Հունվարի 1-ից թոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրից հետվճարի չափը կազմում է 20 տոկոս
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան մահացել է
Երևանում 44-ամյա տղամարդը ներկայացրել է վարորդական իրավունքի և փրկարար ծառայողի կեղծ վկայականներ
Իմացանք, թե ո՛ր քահանաների գինն է 5 միլիոն դրամ, և ո՛ր Քահանաներն են, որ հոգին չեն վաճառում
Թուրքիան այլևս չի թաքցնում, որ տարածաշրջանում գործում է որպես Արևմուտքի գործընկեր․ Սուրենյանց
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. մահացածը Չինաստանի քաղաքացի է
Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն ինչպես կարող են անցնել անկանխիկ տարբերակի
Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Ասլանյան
«Օրեշնիկի» հրթիռներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայում կարևորագույն թիրախների. ՌԴ ՊՆ