Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը

«Չնայած այն հանգամանքին, որ այս տարվա սեպտեմբերին հայկական արմատներով հորդանանցի ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) ֆիլմն ընտրվել էր «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացման համար, Ադրբեջանը հայտնել է իր մտահոգությունը և անմիջապես հորդանանյան կողմի ուշադրությունը հրավիրել, որ ֆիլմի բովանդակությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,– այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

«Հակառակ հայկական կողմի հայտարարությունների՝ ճնշումների մասին խոսք լինել չի կարող։ Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի անկախ որոշման արդյունքում էր, որ ֆիլմը, ի վերջո, չներկայացվեց «Օսկար»-ին, և Հորդանանում դրա ցուցադրությունը դադարեցվեց: Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այս որոշումը»,- նշել է Հաջիզադեն։

«Տունս քաղցր ա» ֆիլմի սցենարի համաձայն՝ 11-ամյա Վրեժը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում՝ տեսնելով պատերազմների դժվարություններն ու ավերածությունները։ Նրա տատը կանխատեսում է, որ իր թոռը մի օր կդառնա պատերազմի մասնակից։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են երեխայի մանկության երազանքները հայտնվում վտանգի տակ, երբ նրա իրական կյանքը լցվում է ռազմականացված կրթությամբ ու բռնություններով։

Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային սառնամանիքներ են մոտենում Օրենքը խախտելով առգրավում են վաճառվող միսը ԱՄՆ-ը կրկնապատկում է չինական արևային սարքերի տուրքերը Գազատար է վնասվել․ մի շարք հասցեներում գազ չի լինի Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի Բենզին եմ լցրել վրես, ինձ կվառեմ. Գումի շուկայում պայթունավտանգ իրավիճակ է Ի՞նչ է նշանակում հոգեբանական անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. ՀայաՔվե «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Ի՞նչ են պայմանավորվել ՀՀ-ն, Իրանն ու Հնդկաստանը ՔՊ վարչախմբի տնտեսական վախճանը. Հրայր Կամենդատյան Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿ Ամուլսարի հանքը շահագործողների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. նախարար Փոխարինված հին ծառերից գոյացած փայտանյութը տրամադրվում է երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին․ Al Watan Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով
website by Sargssyan