Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքերը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքները։ Բանկի կողմից արդիականացված սանհանգույցների դիզայնն ընտրվել է հատուկ երեխաների համար, վերանորոգման ընթացքում օգտագործվել են բացառապես բնական նյութեր: Ֆասթ Բանկի ուշադրության կենտրոնում են եղել նաև  թատրոն այցելող մանկահասակ երեխաների մայրերը՝ հատկացվել է առանձնացված սենյակ կերակրող մայրերին:

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները վերջին անգամ վերանորոգվել էին 2002 թվականին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ սանհանգույցները թատրոնի ամաչելու վայրն էր, թեև 20 տարի առաջ վերանորոգվել էին, բայց շարունակվել էր պահպանվել խորհրդային տարիներից եկած ասիական ոճը, չկար տաք ջուր, սանիտարահիգիենիկ պայմաններ․ «Թատրոնը մշտապես փոխում էր իր դեմքը, բերում էր նոր տեխնիկա, փոխվում էր դահլիճը, սրահը, ամեն ինչ դառնում էր ավելի ժամանակակից, բայց սանհանգույցները մնում էին նախորդ դարում։ Համագործակցության, մեկենասության մասին խոսում եմ երևի վերջին երեսուն տարին: Եվ լավագույն օրինակը հիմա ցուցաբերում է Ֆասթ Բանկը: Երբ բիզնեսը և մշակույթը համագործակցում են և միասին են շարժվում, շահում են երկուստեք: Ես շատ ուրախ եմ, որ  Ֆասթ Բանկն այսքան մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի օջախներին: Սա խոսում է  Ֆասթ Բանկի բարձր մակարդակի մասին, մտածողության մասին, որը չի սահմանափակվում զուտ բանկային գործունեությամբ, այլ հասկանում է, թե ինչքան կարևոր է, որ մեր երկիրը լինի հրապուրիչ բոլոր ասպարեզներում», - ասել է նա: 

Ֆասթ Բանկը՝ որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մշտապես դիտարկում և աջակցում է մշակութային վայրերի խնդիրները և շարունակելու է խոշորացույցի տակ պահել դրանք: Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

 

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan