Քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ հաղթաթուղթ Անդրանիկ Քոչարյանի ձեռքին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ: Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե զեկույցն ավարտված է, ԱԺ լիագումար նիստերից մեկում այն ներկայացվելու է ամբողջ ծավալով։ Ըստ Քոչարյանի բազմաթիվ բացահայտումներ կան, և զեկույցի հրապարակումից հետո չեն բացառվում նոր քրեական գործերը։ Քոչարյանը, խորհրդավորության շղարշ հաղորդելով իր նախագահած հանձնաժողովի աշխատանքին, հայտարարել է, թե հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան, իսկ իրական թիվը կհնչեցնի լիագումար նիստերի դահլիճում։

Գործող իշխանությունները, քննիչ հանձնաժողով ստեղծելով, նպատակ ունեին պատերազմում պարտության ողջ մեղքը բարդել նախկինների, զինվորականների, Ռուսաստանի վրա, ըստ ամենայնի, հենց այդպես էլ լինելու է եզրակացությունը։ Այս զեկույցը նաև Անդրանիկ Քոչարյանի հաղթաթուղթն է՝ «Քաղպայմանագրում» իր դեմ ձևավորված ընդդիմության դեմ պայքարում։ Թեպետ, խմբակցության մի ահռելի զանգված փորձում է նրան պաշտոնանկ անել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ նա զգալի գաղտնիքների է տիրապետում, և չի կարող հենց այնպես զոհել խարդավանքների մեծ վարպետ Քոչարյանին։ Շատ ավելի հեշտ է ՔՊ խմբակցությանը փուռը տալ, քան հենց Քոչարյանին։ Վերջինս էլ, հրաշալի հասկանալով իր առավելությունները, վա-բանկ է խաղում, ինչը, նշենք, նրան հաջողվում է։ Եթե Քոչարյանը կարողանա իր զեկույցով բավարարել Փաշինյանի ստորին բնազդները, ապա կարող է հանգիստ լինել իր՝ ՔՊ-ում լինելու հավանականության համար։ 

Արգինե Միսակյան

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan