Փաշինյանի ռուսական ռևերանսները

Նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ Հայաստանի գործող իշխանությունների հակառուսականության դոզան նվազել է, իսկ գործողություններն ու հայտարարությունները սկսել են փոխակերպվել։ 2022 թ. հետո, երբ ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեցին խոսել արտաքին քաղաքական վեկտորը փոխելու մտադրության մասին, այդ հայտարարություններն ուղեկցում էին կոնկրետ գործողություններով։ Մասնավորապես, միջազգային տարբեր կառույցներում քվեարկությունների ժամանակ Հայաստանը դեմ կամ ձեռնպահ էր քվեարկում ռուսամետ բանաձևերին, կամ էլ, ընդհանրապես, չէր ներկայանում քվեարկության։

Արդեն ԱՄՆ-ում Թրամփի ընտրություններից առաջ փորձագետները նշում էին, որ Փաշինյանը, սկսելով գիտակցել իր դրության լրջությունը, ինչպես նաև Արևմուտքից չստանալով ցանկալին ու խոստացածը, կարող է կտրուկ փոխել տրամադրությունն ու կրկին Ռուսաստանին մերձենալու քայլեր ձեռնարկել։ Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ–ի բանաձևը։ Ռուսական բանաձևի համահեղինակներից մեկը Հայաստանն է:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 116 երկիր 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ են եղել՝ 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան։ Երկու տարում սա առաջին դեպքն է, ընդ որում, Հայաստանը հանդես է գալիս որպես բանաձևի համահեղինակ՝ թերևս, մտածելով, որ Մոսկվայում կգնահատեն այս քայլը։ Իսկ գնահատանքը, եթե այդպիսին լինի, կարող է արտացոլվել Մարիա Զախարովայի հռետորաբանության փոփոխությամբ։

Արմինե Հունանյան

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan