Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ, համատեղ հայտարարությունը հրապարակվել է Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների 16-րդ փուլի ժամանակ, տեղեկացնում է Mehr-ը։

Նշվում է, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և հարձակումները Լիբանանի և Սիրիայի վրա։ Երկրները նաև կոչ են արել դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում:

Նրանք նաև դատապարտել են իսրայելական ուժերի բոլոր ռազմական հարձակումները Սիրիայում և այդ գործողությունները համարել միջազգային օրենքների խախտում։

Երեք երկրները նաեւ ընդգծել են, որ Արեւմտյան Ասիայում բռնության սրումը բացասաբար կանդրադառնա Սիրիայում իրավիճակի վրա։

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան նշել են, որ ՄԱԿ-ի գործակալությունները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ աջակցելու Սիրիայում գտնվող լիբանանցի փախստականներին, որոնք այնտեղ են տեղափոխվել հակամարտության սրումից հետո։

Նրանք ընդգծել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը։

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնել են, որ ավելի շատ ջանքեր պետք է գործադրվեն Իդլիբում և դրա շրջակայքում դեէսկալացիայի գոտում իրավիճակի կայուն նորմալացում ապահովելու համար։

Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադրել է Գազայում «կոլեկտիվ ցեղասպանության» համար և պաշտպանել Իրանը «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. Զախարովա Զինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը․ Մհեր Ավետիսյան Այս իշխանությունն ընտրությունները կազմակերպում է վարչական ռեսուրսի չարաշահմամբ. Արամ Պետրոսյան FAF-ի հայտարարությունը վաղվա խաղից առաջ Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում Ժամկետային զինծառայողին գտել են կարգապահական զորամասում՝ կախված վիճակում Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունը «Եվրասիա» ՀԿ-ն անցկացրեց «Չարենց և Գորկի. Գրական ճակատագրերը» պոեզիայի երեկոն Սյուզան Մարգարյանը անճանաչելի է դարձել. Երգչուհին ծերացել է. Բացառիկ հոլովակ
website by Sargssyan