«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կյանքի կոչվող ցանկացած նոր նախաձեռնություն կարևոր է դառնում յուրաքանչյուրիս համար: Ուրախալի է, որ հատկապես երիտասարդները փորձում են փոփոխությունների, հայրենաճանաչության, ազգային մշակույթի տարածման գործում կարևոր տեղ զբաղեցնել: Վերջերս սոցիալական ցանցերում պարբերաբար հանդիպում էի «ԱրԱրի» մշակութային նախաձեռնության հրապարակումներին: Պարզեցի, որ այն ստեղծվել է 2024 թ.-ի հուլիսի 1-ին՝ «IT In Villages» ՀԿ-ի կողմից: Նախաձեռնության նպատակն է մարզերում և գյուղերում տարածել ազգային մշակույթը: Այս պահին նրա գործունեությունը կենտրոնացված է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում՝ ցանկացողների մասնակցության բաց հասանելիությամբ: Նախաձեռնության շրջանակում իրականացվում են ամենամսյա ազգային պարուսուցումներ, պարբերական մշակութային միջոցառումներ և պարատոններ: Համագործակցում են «Մենք» ԿՄՀԿ-ի և «Քաջաց» մշակութային նախաձեռնության հետ։ Հարցազրույցի մեր առաջարկն ընդունեցին և իրենք էլ առաջարկով հանդես եկան. ցանկանում են հարցազրույցն իրենց ամբողջ թիմի անունից և մասնակցությամբ լինի: Անսովոր առաջարկ էր, բայց սիրով համաձայնեցինք:
 
-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման նախաձեռնություն, խոսենք գաղափարի մասին:
 
-«ԱրԱրի» մշակութային նախաձեռնության հիմքը դրվեց 2024 թ.-ին, երբ նկատեցինք, որ, չնայած Հայաստանի ազգային մշակույթի և ժառանգության արժեքը բարձր է, այն դեռևս չի տարածվում այնքան լայնորեն և խորությամբ, որքան պետք է լիներ, հատկապես մարզերում և գյուղերում: Մշակութային միջոցառումների մեծ մասը իրականացվում է Երևանում, և մարզաբնակները շատ հաճախ հնարավորություն չեն ունենում մասնակցելու: Մեր նախաձեռնությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի և զարգանա համաչափորեն՝ լինեն ավանդական պարեր, երգեր, ձեռագործ աշխատանքներ, թե պատմական արժեքներ։ Ցանկացանք ստեղծել այս ծրագիրը, որպեսզի խրախուսենք մարզերին՝ ավելի լավ հասկանալ մշակութային ինքնությունը և սովորեցնել նոր սերունդներին այն արժեքները, որոնք իրենց հասանելի չեն եղել թե՛ պատմության, թե՛ տեխնոլոգիաների, թե՛ բնակավայրի տեղակայման պատճառով։ Պարից ստացած ոգին ու էներգիան դրականորեն ազդում են հոգեբանության վրա: Մեզ համար կարևոր է, որ պարով կրթենք փոքրերին, պատանիներին, փորձենք ազդել երիտասարդների ու մեծերի հոգեբանության վրա, սնենք միասնության, հայրենատիրության և հայրենասիրության սերմերով, ստեղծենք որակյալ արժեհամակարգ, որը կփորձի լուծել հայրենիքի առջև ծառացած խնդիրները:
 
-Ի՞նչ գործունեություն եք ծավալում, ինչպե՞ս եք ցանկանում մարզերում և գյուղերում տարածել ազգային մշակույթը, ինչո՞ւ է սա կարևոր:
 
-Տասնմեկ պարուսուցում ենք իրականացրել Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում, ևս մեկը` «ԹՈՒՄՈ»-ի այգում։ Պարուսուցումների մուտքը միշտ ազատ է բոլորի համար, մասնակցությունն՝ անվճար, պարուսույցները մասնակցում են կամավոր ձևով: Սեպտեմբերի 14-ին իրականացրել ենք «Սար Արի» արշավ-պարատոնը Արագածի հյուսիսային պատ՝ Ռապի լճում, որին մասնակցել է ավելի քան 100 քայլորդ տարբեր մարզերից։ Այս ամենն իրականություն է դառնում աջակիցների, համախոհների ու մեր գործունեությանը հավատացողների շնորհիվ: Ազգային մշակույթ տարածելը չի սահմանափակվում միայն պարուսուցումներով: Մեր լավագույն օրինակն է «Սար Արի»-ն: Գաղափարակից սերունդներ քայլում էին ու խոսում հուզող հարցերից, քննարկում մտքեր, պարում ու երգում առանց կոմպլեքսների: Ամեն ինչ իրական էր՝ զգացմունքները, տպավորությունները, ժպիտները, տարիքով ավելի փոքրին օգնելու ցանկությունը, ծանր ուսապարկի տարողունակությունը թեթևացնելու պատրաստակամությունը, մի քանի մետր ձգվող շարքի համաչափ կանգն ու շարժը: «ԱրԱրին» միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք, ու դա չի ներառում միայն 1-2 միջոցառման մասնակիցներին: Ամեն «Հեյ»-ի, «Հիրուր Խեդ»-ի, ափ ափի Մշխ Խըռի ու Կարնո քոչարիի մեջ միասնություն կա, որն էլ հենց «ԱրԱրին» է: Մի ժողովուրդ, մի ընտանիք:
 
-Կա՞ հետաքրքրություն ձեր նախաձեռնության հանդեպ, ինչպե՞ս եք չափում այդ հետաքրքրվածությունը:
 
-Այո, հետաքրքրություն կա, հատկապես երիտասարդների շրջանում։ Հետաքրքրությունը չափում ենք տարբեր ձևերով՝ պարբերական հարցումներին, պարուսուցումներին, արշավպարատոններին և միջոցառումներին մարդկանց մասնակցության քանակի, սոցհարթակներում ակտիվության, ինչպես նաև դրական արձագանքների և կարծիքների միջոցով։Պարուսուցումները ավարտվում են այնպիսի արդյունքներով, որ մարդիկ ցանկություն են հայտնում մասնակցելու ևս մեկ անգամ, ինչը մեզ համար կարևոր ցուցանիշ է։ Բաց ենք համագործակցությունների համար և ուրախ ենք լսել առաջարկներ: Այս պահին համագործակցում ենք «ՄԵՆՔ» ԿՄՀԿ-ի և «Քաջաց» մշակութային նախաձեռնության հետ:
 
-Որո՞նք են ձեր նպատակները առաջիկա 2, 3, 5 տարվա համար:
 
-Մեր նպատակները համախմբվում են երկու հիմնական ուղղությամբ՝ պահպանել հայկական մշակույթը և տարածել այն հայության և միջազգային մակարդակում: Երկու տարվա ընթացքում նպատակ ունենք ծավալելու մեր գործունեությունը նոր մարզերում և գյուղերում, միևնույն ժամանակ ստեղծելով ավելի շատ համագործակցություններ պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ, որպեսզի մեծացնենք մեր ծրագրերի հասանելիությունը, որպեսզի հասարակությունը հասկանա, ընդունի, խրախուսի և մասնակիցը դառնա մեր գործունեությանը: Երեք տարվա ընթացքում ցանկանում ենք կազմակերպել ավելի լայնամասշտաբ պարատոններ, արշավներ և մշակութային միջոցառումներ, որոնք կհանգեցնեն ավելի մեծ հանրային իրազեկվածության։ Մարզերում «ԱրԱրողների համայնք» ունենալը կնպաստի ուժեղ ՄԵՆՔ-ի ձևավորմանը: Հինգ տարվա հեռանկարով մեր նպատակն է ստեղծել «Հայկական մշակույթի գրադարան»՝ թվայնացված պլատֆորմ, որտեղ կտեղադրվեն հայկական արվեստի, գրականության, պատմության և մշակույթի վերաբերյալ բաց հասանելիության նյութեր։ Նման նախագիծը թույլ կտա պահպանել մշակույթը և հասանելի դարձնել այն բոլորի համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք գտնվում աշխարհում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan