ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում

Հանքարդյունաբերության հանրային ընկալումը հաճախ աղավաղվում է։ Շատերը կարծում են, որ այդ ճյուղը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, մինչդեռ, երկրի զարգացման գործում նրա ներդրման իրական նշանակությունը մնում է ստվերում: Այդ մասին նոյեմբերի 8-ին Կապանում լրագրողների համար «Հանքարդյունաբերությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխտնօրեն Վարդան Ջհանյանը։

Այդ առնչությամբ փոխտնօրենը նշել է, որ ճյուղի ապագայի համար չափազանց կարևոր է լրագրողների դերը, ինչպես նաև հասարակայնության, հատկապես, տեղի բնակիչների համաձայնությունը կոմբինատի գործունեության հետ: Ընդ որում, նա պարզաբանել է, որ հանքարդյունաբերության ոլորտն առանձնանում է դինամիկությամբ և չի կարող ապահովել կայուն արտադրություն ՝ կախված պահանջարկից։ «Մեր ճյուղում տատանումները կապված չեն պահանջարկի հետ, ինչպես դա տեղի է ունենում այլ ոլորտներում: Դրանք, հիմնականում, կախված են երկրաբանական պայմաններից։

Նույնիսկ արդյունահանման նույն ծավալի դեպքում պղնձի քանակը կարող է տարբեր լինել՝ հանքավայրերի առանձնահատկությունների պատճառով: Այնուամենայնիվ, մեր ճյուղը մնում է կայուն: Հիմնական խնդիրն այն է, որ հասարակայնությունը թերագնահատում է մեր հատվածի նշանակությունն ու ներուժը։ Եվ այդ խնդիրը պետք է լուծել», - պարզաբանել է Ջհանյանը։

Միաժամանակ, ԶՊՄԿ-ի փոխտնօրենի խոսքով, ճյուղը եզակի է նրանով, որ աշխատողներին եւ նրանց ընտանիքներին կապում է աշխատավայրի հետ, ինչը տեղի չի ունենում, օրինակ, ՏՏ ոլորտում, որտեղ մասնագետները կարող են աշխատել աշխարհի ցանկացած կետից ՝ չգտնվելով Հայաստանում: «Բացի այդ, մեր ճյուղի կազմակերպությունների մեծ մասը գտնվում է սահմանին մոտ, ինչը նաեւ օգնում է լուծել ժողովրդագրական խնդիրները», - հավելել Է Ջհանյանը:

Անդրադառնալով հարկային մուտքերին՝ նա նշել է, որ եթե Ամուլսարի հանքավայրը գործի, իսկ Քաջարանինն ու Թեղուտինն ավելացնեն արդյունահանման ծավալները, ապա այդ երեք ձեռնարկությունները կկարողանան ապահովել 1 միլիարդ դոլարի մակարդակի հարկային մուտքեր պետական բյուջե: «Այդ 1 մլրդ դոլարը կարող է ամբողջությամբ ծածկել մեր արտաքին պարտքը 13 տարվա ընթացքում», - հավելել է փոխտնօրենը:

Խոսելով ճյուղի զարգացման ուղիների մասին՝ փորձագետն ընդգծել է կիսասառած վիճակում գտնվող հանքավայրերի շահագործման, ինչպես նաև գործող հանքավայրերում արտադրության ավելացման անհրաժեշտությունը: Ընդ որում, ամենաբարդ եւ տեւական գործընթացը, իչպես պարզաբանել է Ջհանյանը, նոր հանքավայրերի մշակումն է, ինչը 10-20 տարի է պահանջում դրանց շահագործումը սկսելու համար։

Այդ առնչությամբ, ինչպես նշել է փոխտնօրենը, Հայաստանում շարունակվում են նոր հանքավայրերի ուսումնասիրությունները, սակայն, նույնիսկ, եթե դրանք հայտնաբերվեն, արդյունքները տեսանելի կլինեն միայն 10-15 տարի հետո: «Եթե մենք հիմա չսկսենք գործել, 10-15 տարի հետո մենք լուրջ խնդրի առաջ կկանգնենք, քանի որ գոյություն ունեցող հանքավայրերից շատերը կսպառվեն, իսկ նորերը չեն հայտնվի», - ամփոփել է փոխտնօրենը:

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan