Փաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը

Երեկ Ազգային ժողովում՝ եկող տարվա բյուջեի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հերթական հայտարարություններն է արել՝ հաստատելով Ադրբեջանի հետ իր դավաճանական պայմանավորվածությունները։ Մասնավորապես, խոսելով խաղաղության բանակցությունների մասին՝ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում, մինչդեռ Ադրբեջանի Սահամանադրության մեջ Հայաստանի նկատմամբ կան տարածքային պահանջներ, սակայն հայկական կողմը, ըստ Փաշինյանի, նման պահանջ չի ներկայացնում երկու պատճառով. նախ, որ գործընթացը փակուղի չմտնի, երկրորդ՝ ստորագրված համաձայնագիրը գերակա է լինելու ներքին օրենսդրությանը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը չի բացառում սահմանադրական փոփոխությունները: «Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, ՀՀ-ն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ», - ասել է նա։

ՍԴ-ն գրեթե ողջ կազմով այսօր գտնվում է Փաշինյանի վերահսկողության ներքո, որոշումներն էլ կայացնում է քաղաքական իշխանության հրահանգներով։ Ուստի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունները «կռուտիտ» են, նաև հանրությանը վտանգավոր փոփոխությունների նախապատրաստում։

Որևէ մեկը կասկած չունի, եթե օրվա իշխանությունը որոշի կատարել Ադրբեջանի պահանջը, ՍԴ-ն առանց այլևայլության որոշում կկայացնի Փաշինյանի հրահանգով։ Նիկոլ Փաշինյանը նաև կազանյան հանդիպմանն է անդրադարձել, նշել է, թե Բաքվին առաջարկել է կնքել ռազմավարական գործարք: Գործարքից մանրամասներ չի հայտնել, միայն պնդել է, թե այն հենվելու է «Իրական Հայաստանի» հայեցակարգի վրա: Եվս մեկ մտահոգվելու առիթ ՀՀ քաղաքացիների համար։ 

Տաթևիկ Վերանյան

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan