Խնայում ենք միասին․ IDBank և Իդրամ

Այն պահից, երբ մարդկության կյանքում հայտնվեց գումարը, հայտնվեց նաև «ինչպե՞ս խնայել» հարցը․ IDBank-ն իր տարբեր նախաձեռնություններով շատ հաճախ է իր հաճախորդների շրջանում խթանում խնայելու մշակույթի զարգացումը։

Դրանցից է նաև հոկտեմբերի 31-ին մեկնարկած «Ավանդային արշավը», որի շրջանակում մինչև դեկտեմբերի 31-ը ներդնելով դրամային ավանդ IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան մինչև 10․1% տարեկան տոկոսադրույք, պարզապես անհրաժեշտ է ընտրել «Առանց ավելացման իրավունքի» ավանդի տեսակը համապատասխան ժամկետով։ Ակցիայի պայմանները՝ այստեղ։

Բացի այդ, թե՛ Idram&IDBank հավելվածով, թե՛ մասնաճյուղերում մինչև դեկտեմբերի 31-ը ներդնելով 400.000 դրամ և ավելի գումարի չափով ժամկետային ավանդ՝ հնարավորություն ունեք մասնակցելու 5 հատ iPhone 16 Pro հեռախոսների խաղարկությանը։ Խաղարկության պայմաններին էլ կարելի է ծանոթանալ այստեղ։

Դե, իսկ մենք այս հոդվածում կպատմենք ավանդից բացի խնայելու մի քանի պարզ, բայց արդյունավետ քայլերի մասին։

1․ Սահմանեք նպատակներ

Համաձայնեք, որ ավելի հեշտ է խնայել, երբ հստակ գիտես՝ ինչին են ուղղվելու խնայողություններդ․ նոր սմարթֆոն, ճամփորդություն երազանքների երկիր, սիրելի օծանելիք և անգամ բնակարան։

Նպատակները կարող են լինել կարճաժամկետ (մի քանի ամսից մինչև 2 տարի) և երկարաժամկետ (4 տարի և ավելի)։ Գրեք ձեր ցանկությունները, դասակարգեք դրանք և հաշվեք՝ մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ դրանցից յուրաքանչյուրին հասնելու համար և որքան ժամանակում կկարողանաք խնայել անհրաժեշտ գումարը։

2․ Հետեւեք ծախսերին

«Անպայման գրեք ամսական ծախսերը» խորհուրդը հաճախ ենք լսում, բայց իրականացնելը, գիտենք, որ բարդ է։ Առաջին քայլով կարելի է գրել ամսական ֆիքսված ծախսերը՝ կոմունալներ, մանկապարտեզ, դպրոց, վառելիքի գումար և ընդմիջման մոտավոր արժեք։ Այսպես կձևավորվի հաշվելու սովորությունը։ Իսկ ընթացիկ ծախսերն ամեն օր գրելու փոխարեն կարող եք օրվա վերջում տեսնել Idram&IDBank հավելվածում և վերլուծել՝ որոնք են եղել ավելորդ ծախսերը։

3․ Բացեք խնայողական հաշիվ

Իհարկե, միայն հաշիվ բացելը բավարար չէ, պետք է նաև գումար փոխանցել այդ հաշվին։ Իսկ ի՞նչ առավելություններ ունի հենց խնայողական հաշիվը․ օրինակ, IDBank-ում խնայողական հաշվի վրա գումարը պահելով՝ հնարավորություն եք ստանում ունենալ տարեկան հավելյալ եկամուտ՝ ցանկացած պահի գումար ավելացնելու կամ նվազեցնելու հնարավորությամբ։ Դե, իսկ ամսական 50․000 դրամ և ավելի QR վճարումներ կատարելով բանկի յուրաքանչյուր վճարային քարտով, հաշվով կամ Rocket Line 0%-ով՝ խնայողական հաշվի տոկոսադրույքը տվյալ ամսվա համար կկազմի տարեկան 5%։

4․ Ունեցեք ավանդ

Եթե ձեր նպատակները երկարաժամկետ են և հստակ գիտեք՝ խնայած գումարը առաջիկա մի քանի տարվա ընթացքում չեք օգտագործելու, հիանալի տարբերակ է նաև ավանդ ունենալը։ Սովորաբար այն տարեկան եկամուտի ավելի բարձր տոկոսադրույքի հնարավորություն է տալիս, քան խնայողական հաշիվը։ IDBank-ը, օրինակ, ունի ավանդի երեք տեսակ՝ ավելացման իրավունքով, առանց ավելացման իրավունքի և անժամկետ:

5․ 50/30/20 սկզբունքը

Սա աշխարհում տարածված ու շատ հայտնի, նաև՝ կիրառելի սկզբունք է։ Նշանակում է, որ ձեր ամսական եկամուտը պետք է բաշխել այսպես՝ 50%-ը կարիքներին, 30%-ը ցանկություններին, իսկ 20%-ը խնայողությանը։ Իհարկե, այս սկզբունքը ճկուն է և կարելի է հարմարեցնել անհատական եկամուտներին ու ծախսերին՝ մեծացնելով կա՛մ կարիքներին հատկացվող գումարի չափը, կա՛մ խնայողություններին կա՛մ էլ՝ ցանկություններին։ Սակայն կարևոր է ամսական եկամուտների որոշ մասն անպայման ուղարկել խնայողական հաշվին կամ ավանդին։

Եվ վերջում․․․

Բոլորս սիրում ենք առցանց խանութներից գնումներ կատարել, բաժանորդագրվել տարբեր հարթակների ու դիտել ֆիլմեր, երաժշտություն լսել, ինչպես նաև հաճախ դրսում սուրճ խմել․ մենք չենք առաջարկում ամբողջությամբ հրաժարվել այս փոքրիկ հաճույքներից, բայց կարևոր է միշտ ունենալ առաջնահերթություններ․ արդյո՞ք ուզում եք, ի վերջո, գնալ երկար երազած ճամփորդությանը՝ պարբերաբար ոչ շատ անհրաժեշտ գնում կատարելու կամ միշտ դրսում սրճելու ու սնվելու փոխարեն։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan