Էրդողանը սպառնում է նոր ռազմական գործողություններ իրականացնել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ նոր ռազմական գործողությունները: Ըստ Էրդողանի՝ նման բան տեղի կունենա, եթե Թուրքիայի ազգային անվտանգությանը վտանգ  սպառնա, թուրք առաջնորդի խոսքերը մեջբերում է Էրմենիհաբեր-ը:

«Սահմանային ռազմական  գործողությունները միշտ էլ օրակարգում են՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու և մեր քաղաքացիների խաղաղությունը պահպանելու համար: Եթե մենք վտանգ զգանք, ապա պատրաստ ենք ցանկացած պահի սկսելու ռազմական գործողություններ: Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր  հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ,  Սիրիայի հյուսիսում լիակատար անկայունություն է»,- նշել է Էրդողանը:

Ըստ նրա՝ Սիրիայում  տիրող անկայունությունը և այնտեղ  գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:

«Մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական կազմակերպության  և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) դեմ, միտված են մեր  սեփական անվտանգությունն ապահովելուն: Մեր հետագա քայլերը նույնպես նպատակ ունեն լուծել այս խնդիրը:  Դեռ կան տարածքներ, որոնք վերահսկվում են  ահաբեկիչների կողմից, ինչը  վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը», – նշել է Թուրքիայի նախագահը:իրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Ըստ այդ հայտարարության՝ «Թուրքիան նախկինում արել է այն, ինչ անրաժեշտ է եղել և այդպես էլ կշարունակի»։

Հիշեցնենք, որ Էրդողանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ ծրագրում է ավարտին հասցնել 30-կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայի հյուսիսում: Թուրքիան վերջին տարիներին Սիրիայի հյուսիսում մի շարք ռազմական գործողություններ է իրականացրել, որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսի զգալի մասը փաստացի գտնվում է Թուրքիայի զինված ուժերի և վերջիններիս աջակցությունը վայելող ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ:

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan